Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Միջազգային ինտեգրացիայի նախարարությունն ըստ ամենայնի կզբաղվի Եվրասիական ինտեգրացիայով

Ստեղծվելիք Միջազգային ինտեգրացիայի նախարարությունը, ամենայն հավանականությամբ, պետք է զբաղվի Եվրասիական ինտեգրացիայով: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը՝ ստեղծել Միջազգային ինտեգրացիայի նախարարություն:

Դեսպան Նավասարդյանը կռահեց, որ նախարարությունը ստեղծվում է Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի գործընթացով զբաղվելու համար և որոշումը հետաքրքիր գնահատեց: Սակայն միևնույն ժամանակ ասաց, որ կարելի է մի փոքրիկ կրպակ բացել և չափազանց արդյունավետ աշխատել, սակայն կարելի է նաև պալատներ կառուցել և ոչինչ չանել: Ըստ նրա՝ կարևորն այն չէ, որ նոր նախարարություն ստեղծվի, շենք հատկացվի, այլ այն, թե արդյոք կլինե՞ն համապատասխան կադրեր, քանի որ նման աշխատանքի համար լուրջ մասնագետներ են անհրաժեշտ:

«Որքան ես եմ հասկանում, սա անմիջապես հակասություններ կստեղծի մի քանի նախարարությունների՝ ՀՀ ԱԳ նախարարության, Սփյուռքի նախարարության միջև: Իրականում ես այն տեսության կողմնակիցն եմ, համաձայն որի՝ արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնացվի ԱԳ նախարարության ձեռքերում: Չնայած ներկայումս աշխարհն այնքան է փոխվել, արտաքին քաղաքականության մեջ այնքան նոր ուղղություններ են բացվել, որ միանշանակ խոսելը բարդ է:

Հետաքրքիր նախաձեռնություն է, և հաջողությունը կախված կլինի նրանից, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերեն, ովքեր կընդգրկվեն նախարարությունում, ինչպիսի քաղաքականություն կվարեն»,- ասաց Արման Նավասարդյանը:

Դեսպանն ասաց, որ մտավախություն ունի, որ դա կլինի հերթական բյուրոկրատական մի ապարատը, որը ոչ մի արդյունավետ գործ չի կարողանա իրականացնել: Սակայն ամեն դեպքում, նրա խոսքով, վաղ է խոսել, քանի որ որոշումը դեռ նոր է հրապարակվել:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին: Այդ փոփոխությունների թվում վարչապետը նշեց, որ կառավարությունը որոշել է ստեղծել նոր նախարարություն, այն է՝ Միջազգային ինտեգրման նախարարություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում