Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Դեպքեր տեղի են ունենում այն զորամասերում, որտեղ անձնակազմը ազատ է և թողտվության մեջ. Սեյրան Օհանյան

«Հայաստանն առաջիկայում ավելի հեռահար զինատեսակներով է համալրելու իր զինանոցը: Մենք օրըստօրե ՌԴ-ի և այլ երկրների հետ ընդլայնում ենք մեր ռազմատեխնիկական համագործակցությունը, որպեսզի նոր տեսակի սպառազինություն ձեռք բերենք և համալրենք եղածը»,- այսօր Տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ զենքի ձեռք բերման մասին այլ տեղեկություն չի կարող ասել, քանի որ դա ռազմական գաղտնիք է պարունակում:

Նախարարը խոսեց նաև Դիլիջանում տեղի ունեցած վերջին՝ Սամվել Հարությունյանի հետ կապված դեպքին: «Անկասկած, յուրաքանչյուր այսպիսի դեպք մտահոգում է բանակին: Ես ցուցումներ տվեցի, որ այն թերությունները, որոնք որ հայտնաբերվել են զորամասում, վերացնեն: Եվ վստահեցնում եմ, որ կպատժվեն այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում այդ ամենի համար»:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ նախորդ երկու ամիսներին, երբ հակառակորդն աննախադեպ ակտիվություն էր ցուցաբերում, մենք բանակում կանոնադրական կամ միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում սպանության ոչ մի դեպք չունեցանք, սակայն հակառակորդի լռելուն պես՝ երկու դեպքեր հաջորդեցին մեկը մյուսին, նախարարը նկատեց. «Ես գտնում եմ, որ այն իրականության մեջ, երբ պետք է ընդհանուր պայքար մղել հակառակորդի դեմ, բոլորը համախմբվում են այդ խնդրի շուրջ: Եվ հետո՝ արտակարգ պատահարներ տեղի չեն ունենում այն զորամասերում, որտեղ արդյունավետ և լարված մարտական պատրաստություն, ուսումնական գործընթաց է կազմակերպվում: Դեպքեր տեղի են ունենում այն զորամասերում, որտեղ անձնակազմը ազատ է, թողտվության մեջ: Իրենք ազատ վիճակում սկսում են մտածել այս կամ այն բանի մասին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Մեր դիտարկմանը, թե՝ կարո՞ղ ենք ասվածից հետևություն անել, որ նախորդ մնացած դեպքերում, երբ զինծառայողներ են զոհվում բանակում ոչ հակառակորդի կողմից, ամենաթողության և պարապության արդյունք են, նախարարը նկատեց. «Այո, այնտեղ, որտեղ դեպքեր են տեղի ունենում, պատճառներից մեկը պարապ մնալն է»:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի տեղափոխմանը: Նախարարի խոսքով՝ Հակոբն այս օրերին գտնվում է միջանկյալ տարածքում, որտեղ կորոշի՝ գնալ երրորդ երկի՞ր, թե՞ տեղափոխվել Հայաստան: «Սակայն, մեր տեղեկություններով, Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է վերադառնալ հայրենիք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում