Երևում է, տանը «սեփական ֆուտբոլային թիմ» ունենալու Շակիրայի երազանքներն իրականանում են. լրագրողներին հայտնի է դարձել, որ երգչուհին և նրա սիրելին՝ Ժերար Պիկեն, կրկին որդու են սպասում: Հիշեցնենք, որ զույգի առաջներկը՝ Միլանը, արդեն 19 ամսեկան է:
Այս նորությունը լրագրողներին հայտնել են Շակիրայի ծնողները՝ Նիդիա Ռիփոլլին և Ուիլյամ Մեբարաք Հադիդը:

«Մենք շատ երջանիկ ենք, նա կրկին տղա է ունենալու: Միլանի հետ խաղացող կլինի: Առայժմ չգիտենք, թե ինչ անուն են նրանք ուզում դնել փոքրիկին»,- ասել են նրանք:

Շակիրայի հղիության մասին լուրերն ամռանն են տարածվել, իսկ օգոստոսի վերջին, նա դրանք անձամբ է հաստատել:









































