Գայ Ռիտչիի և Ջեքի Էյինսլի ընտանիքում ավելացում է տեղի ունեցել՝ նրանք երրորդ երեխան են ունեցել:
Հետաքրքիրը այն է, որ ուրախալի նորությունը զույգը թաքցրել է, այդ պատճառով հայտնի չէ ոչ երեխայի սեռը, ոչ էլ այն, թե երբ է լույս աշխարհ եկել: Ռեժիսորի և նրա հարսնացուի ներկայացուցիչը նույնպես չի մեկնաբանել լուրը:
Էյինսլիի հղիության մասին հայտնի էր դարձել այս տարվա մարտին: Նա ու Ռիտչին դաստիարակում են ևս երկու երեխաների՝ 2-ամյա Ռաֆայելին և դստերը՝ Ռիվկիին:













































