Friday, 17 05 2024
11:50
Նավթի գներն աճել են. 16-05-24
Բագրատ արքեպսկ․ Գալստանյանը բաց դաս է վարում ԵՊՀ բակում
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Մեքենան գլորվելով հայտնվել է քարերի վրա
11:20
ԱՄՆ-ն ժամանակավոր նավահանգիստ է կառուցել Գազայի ափին
Ավտոբուսն ու 4 մեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ․ ՆԳՆ
11:00
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»
Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է

Հայաստանի և Ղարաբաղի միջև կլինի մաքսակետ, բայց Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը աչք կփակեն խախտումների վրա. Լուկյանով

ՀՀ-ի ու ԼՂ-ի միջև կլինի մաքսակետ, սակայն Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը աչք կփակեն խախտումների վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը՝ անդրադառնալով Աստանայում Հայաստանին առաջադրված պայմաններին ու Սերժ Սարգսյանի արձագանքին:

Նա նշեց, որ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմաններում կարելի է տարբեր պատճառներ փնտրել: Առաջինը, ըստ նրա, տարաձայնություններն են. Ռուսաստանը կարծում է, որ ընդլայնումը Եվրասիական ինտեգրացիայի համար լավ բան է, որքան արագ է այն տեղի ունենում՝ այնքան լավ, ինչի հարցում Ռուսաստանն ունի ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական հետաքրքրություններ, իսկ Ղազախստանն ու Բելառուսը չեն շտապում և շտապելու իմաստ նույնիսկ չեն տեսնում: Ու թեև, Լուկյանովի խոսքով, տնտեսական հավելյալ ծանրությունը Հայաստանի և Ղրղզստանի պարագայում շատ աննշանակալից է, և հարաբերությունները երեք հիմնադիր երկրների միջև ակնհայտորեն կարգավորված չեն, ընդլայնումը ոչինչ չի տա, չի ստեղծի համապատասխան միջավայր այդ տարաձայնությունների հարթման համար: «Այնպես, որ Աստանան ու Մինսկն անհրաժեշտություն չեն տեսնում պնդել, և դրան ավելացրած՝ որ Ղազախստանը ցանկություն չունի, և ընդհանրապես իրեն պետք չէ փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, Բելառուսը ևս, որոնք հանդիսանում են խոշոր առևտրային գործընկերներ: ԼՂ հարցն իսկապես առկա է, և ակնհայտ է, որ այն բարձրացվելու էր, որովհետև ֆորմալ կերպով Ղարաբաղը չի կարող որևէ կերպ լինել այդ միության մաս։ Փաստորեն, Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մասը, ուստի մաքսային անցակետը ևս անհնար է»,- ասաց նա՝ հավելելով, որ ուստի այստեղ կարող է լինել ինչ-որ լուծում, այսինքն՝ լռություն, պաշտոնական մակարդակում սահման կլինի, բայց խախտումների վրա որևէ մեկը ուշադրություն չի դարձնի:

Լուկյանովը նշեց, որ առաջիկա ամսվա ընթացքում Հայաստանը կստորագրի նախատեսվող փաստաթուղթը, ապագայում՝ Ղրղզստանը ևս: «Հեղինակության համար և Երևանը, և Բիշքեկը ցանկանում էին դառնալ հիմնադիր անդամ, և դեռ կկարողանան, սակայն դա շատ բարդ է լինելու, քաղաքական ջանքեր են անհրաժեշտ, հենց այնպես հնարավոր չէ»,- ասաց ռուսաստանցի վերլուծաբանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիտարկումներին, թե ՄՄ անդամակցությունը նպաստում է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ նա ասաց, թե չի կարծում, որ ՄՄ անդամակցումը կնպաստի հակամարտության կարգավորմանը: «Ես կասկածում եմ, որ ՄՄ անդամ երկրները՝ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը, պատրաստ են հրաժարվել ԼՂ հարցում իրենց ունեցած պաշտոնական դիրքորոշումից . նրանք համարում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, և չեն պատրաստվում այլ դիրքորոշում ընդունել: Համապատասխանաբար՝ ՀՀ անդամակցությունից որևէ բան չի փոխվի»,- մեկնաբանեց Ֆյոդոր Լուկյանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում