Saturday, 25 07 2026
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Մոտ ապագայում Հայաստանը չի անդամակցի ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին. Սերգեյ Մարկով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը:

-Պարոն Մարկով, Հայաստանն արդեն Մաքսային միության անդամակցության շեմին է, և նախատեսվում է, որ Հայաստանը մայիսի 29-ին կմիանա Բելառուսին, Ղազախստանին և Ռուսաստանին՝ ստորագրելով Եվրասիական տնտեսական տարածքի ձևավորման փաստաթուղթը, սակայն հիմնավոր կարծիքներ են շրջանառվում, որ Հայաստանի անդամակցության գործընթացը ձգձգվում է ՄՄ-ում Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված անհամաձայնության պատճառով:

Իր հերթին, ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս ասել էր. «Մեկ տարածք ենք մենք լինելու, և իմ կարծիքով՝ որևէ այլ ձևակերպում այդ հարցում չի կարող լինել»: Հայաստանյան կողմի այս հայտարարությունը, ըստ Ձեզ, նշանակում է, որ Հայաստանը չի՞ կարողանա միանալ ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին, երբ Դուք պնդում էիք, որ ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև մաքսային անցակետ է տեղակայվելու:

-Ռուսաստանն այսօր չի կարող Հայաստանին միացնել Մաքսային միությանը Լեռնային Ղարաբաղի հետ միասին, որովհետև Ռուսաստանը նախատեսում է Մաքսային միության կազմում ընդգրկել Ադրբեջանին ևս: Իսկ ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին ԼՂ-ի հետ միասին կնշանակեր ճանաչել ԼՂ-ն Հայաստանի կազմում: Ուստի, ես կարծում եմ, որ այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը բավական հստակ է՝ ՄՄ-ին անդամակցելու է միայն Հայաստանը:

Մյուս կողմից՝ մեկ այլ դիտարկում ևս ունեմ: Աբխազիան և Հարավային Օսիան ֆորմալ կերպով հանդիսանում են ՄՄ-ի անդամ, ուստի լուրջ խնդիրներ ես ԼՂ-ի կարգավիճակի հետ կապված չէի փորձի փնտրել, ըստ իս, չէին կարող լինել խնդիրներ: Այսինքն՝ խնդիրը սա չէ: Ես ենթադրում եմ, որ ՀՀ ղեկավարությունը, սկսելով ՄՄ անդամակցության գործընթացը, փոքր-ինչ շտապել է, քանի որ ՀՀ ղեկավարությունը դեռ չի կայացրել միանշանակ որոշում:

Հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք հնչել են ՀՀ ղեկավարների կողմից՝ ես կարծում եմ, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, կարող է շատ երկարաժամկետ, նույնիսկ անվերջանալի գործընթաց լինել: Սրա նպատակն ազատություն ունենալն է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում: Վերջնարդյունքում Հայաստանը հետևում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին. Ռուսաստանը տարածաշրջանի լիդեր երկիրն է, Ռուսաստանը, պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով, ենթարկվում է մասշտաբային հարձակումների ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ՄՄ-ի և Եվրասիական միության ոչնչացման նպատակով: Ինձ թվում է, որ ՀՀ ղեկավարությունը դեռ չգիտի, թե ով կհաղթի այս պայքարում, և որոշել է ժամանակավորապես սառեցնել այս գործընթացն ու չշտապել ՄՄ անդամակցության հարցում: Այսինքն՝ Հայաստանն առաջնորդվում է հաշվարկով՝ մտածելով, որ գուցե ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հաջողվի տապալել այս պրոյեկտները: Այսինքն՝ Հայաստանը պաուզա է վերցրել:

-Այսինքն՝ ըստ Ձեզ, ՄՄ անդամ երկրները, պայմանավորված ԼՂ հարցով, խնդիրներ չե՞ն հարուցում, և խնդիրը Հայաստանում է:

-Խնդիրը բացառապես Հայաստանում է:

-Գուցե խնդիրն այն էր, որ ՀՀ-ի ՄՄ անդամակցության ճանապարհային քարտեզի ձևավորումից առաջ պետք էր որոշել ԼՂ-ի հետ կապված նուրբ հարցը և միայն դրանից հետո՞ առաջ շարժվել:

-Ռուսաստանը չի կարող ԼՂ կարգավիճակի հարցը լուծել: Սա շատ ավելի ընդարձակ հարց է: Ցանկության դեպքում Հայաստանը կարող էր ԼՂ հարցը ՄՄ-ում շրջանցել այնպես, ինչպես Ռուսաստանը՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը: Այնինչ, Հայաստանը դա չի ցանկանում: Հայաստանը մեկ ամիս անց էլ չի միանա Եվրասիական տնտեսական միասնական տարածքին, Հայաստանը կսպասի, թե ով կհաղթի այս մեծ աշխարհաքաղաքական պատերազմում, որը վարում են մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից՝ Արևմուտքը:

-Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի պատասխանը ՀՀ նման քաղաքական հաշվարկներին և ԼՂ հարցում կայուն դիրքորոշմանը, այսինքն՝ գուցե սա՞ է Հայաստանի համար ամենալավ տարբերակը՝ հավասարակշռված քաղաքականություն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և ռազմավարական նվիրված հարաբերություններ Ռուսաստանի հետ:

-Ռուսաստանը կոպիտ չի պատասխանելու ամեն դեպքում, ըմբռնումով է վերաբերվելու Հայաստանի այդ որոշմանը: Հաշվի առնելով ուկրաինական զարգացումները, չեմ կարծում, թե Ռուսաստանը փորձելու է ճնշել իր ավելի թույլ գործընկերներին: Միայն ըմբռնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում