Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

НГ. Հեղափոխությունից հետո Ղրղզստանում աճում են հակառուսական տրամադրությունները

Ղրղզստանի իշխանությունները սկսել են փոխել քաղաքների ու գյուղերի ռուսական անվանումները: Այն, որ անվանումները պետք է փոխել, իր եզրակացության մեջ նշել է Ղրղզստանի նախագահին կից Լեզվի պետական կոմիտեն: Անվանափոխության են ենթակա նաև ուզբեկական անվանումները:

Եզրակացության մեջ նշվում է, որ «ուզբեկներն ու թուրքմեններն արդեն վաղուց կարգի են բերել իրենց քարտեզները` փոխելով քաղաքների, գյուղերի, այիլների անվանումները, մինչդեռ Ղրղզստանն այս հարցում բավականին հետ է ընկել»: Որպես օրինակ է բերվել Չույսկի շրջանը, որի կազմում է մայրաքաղաք Բիշքեքը: Ըստ կոմիտեի եզրակացության՝ միայն այդ շրջանում ավելի քան 150 աշխարհագրական անվանում ղրղզական չեն կամ աղավաղված են:

«Վաղուց ժամանակն է, որպեսզի ազատվենք «սրբազան «ովկա» և «ևկա» վերջավորություններից (Ալեքսեևկա, Մալինովկա, Լեբեդինովկա և այլն): Պարզ չէ, թե ինչ սխրանքներ են գործել Մանասի հողի եկվորները, ինչ հանճարեղ գործերի համար են վաստակել ընդմիշտ իրենց անվանումները թողելու պատիվը»,- ասված է կոմիտեի եզրակացության մեջ:

Սակայն եզրակացության հրապարակումը մեծ սկանդալի առիթ է դարձել: Բուռն քննարկումներ են սկսվել, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առանց այդ էլ բարդացած են, բացի այդ՝ եզրակացությունը հրապարակվել էր իշխող կուսակցություններից մեկի պաշտոնանթերթում: Ռուսական տեսակետի կողմնակիցները նշում էին, որ ռուսական անվանումներ ունեն հիմնականում այն բնակավայրերը, որոնք հիմնադրվել են ռուսների կողմից, և այդ շրջանները ղրղզների կողմից բնակեցված չեն եղել: Այս հրապարակումը հայտնվել էր մամուլում անցած հինգշաբթի։ Արդեն ուրբաթ օրը Ղրղզստանի նախագահ Ռոզա Օթումբաևան աշխատանքից ազատեց կոմիտեի նախագահին:

Независимая газета-ն նշում է, որ վերջին ամիսներին սա առաջին հակառուսական և հայրենասիրական քայլը չի եղել: Օրինակ՝ մի քանի ամիս առաջ նախագահի խորհրդական Թոփչուբեկ Թուրգունալիևը հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր չգիտեն մայրենին, «ոչ լիարժեք են և պետական պաշտոններ զբաղեցնելու ոչ արժանի», իսկ խորհրդարանում պարսավանքի են ենթարկում նրանց, ովքեր ռուսերեն են խոսում:

Ռուսական փորձագետներն այս շարժումը կապում են իբր թե երկրում տնտեսական վիճակի վատթարացման հետ, երբ իշխանությունները, չկարողանալով լուծել իրենց խնդիրները, փորձում են դրանց համար տարբեր պատճառաբանություններ գտնել և շեղել հասարակության ուշադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում