Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Քեթրին Էշթոնի հայտարարությունը` Խոշտանգումների զոհերի պաշտպանության ՄԱԿ-ի միջազգային օրվա առթիվ

Եվրոպական միության անունից Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարությամբ է հանդես եկել ս.թ. հունիսի 26-ի`Խոշտանգումների զոհերի պաշտպանության ՄԱԿ-ի միջազգային օրվա կապակցությամբ.

«Այսօր, ես ցանկանում եմ վերահաստատել ԵՄ-ն հանձնառությունը խոշտանգման և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ու վերացման, ինչպես նաև աշխարհի բոլոր մասերում խոշտանգումների զոհերի լիարժեք վերականգնման ուղղությամբ: Այս օրը ևս մի հնարավորություն է խոսելու ընդդեմ մարդու իրավունքների և մարդու արժանապատվության խախտման այս նողկալի երևույթի մասին։ Խոշտանգումը ողբերգություն է ոչ միայն դրա զոհերի համար, այն նաև նվաստացնող և նսեմացնող է դա կատարողների և նմանօրինակ անարգանքը հանդուժող հասարակությունների համար: Խոշտանգման և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելումը հստակ սահմանված է միջազգային իրավունքով։ Անպատժելիության և ոչ մի մշակույթ ընդունելի չէ։

Վերհիշելով 2011թ. դեկտեմբերին 19-ի Միացյալ Ազգերի Գլխավոր Ասամբլեայի ընդունած 66/150 բանաձևը՝ ԵՄ-ն վերահաստատում է, որ սկզբունքորեն դատապարտում է խոշտանգումը և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը իր բոլոր դրսևորումներով, ներառյալ ահաբեկման միջոցով, որոնք արգելվում են և արգելվելու են ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում և այսպիսով երբեք չեն կարող արդարացվել: ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետություններին անվերապահորեն և անշեղորեն արգելել խոշտանգումը և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքն ու պատիժը։

ԵՄ կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն միացել կոնվենցիային, առաջնահերթության կարգով անել դա, իսկ կոնվենցիայի անդամ պետություններին՝ շուտափույթ անդրադառնալ կոնվենցիայի կամընտրային արձանագրության ստորագրումանն ու վավերացմանը։ ԵՄ ողջունում է վերջերս Ֆիլիպինների, Մավրիտանիայի, Վենեսուելայի, Կաբո–Վերդեի, Թունիսի, Թուրքիայի և Պանամայի կողմից ԽԴԿԿԱ–ի վավերացումը։ ԵՄ կոչ է անում նաև բոլոր պետություններին ստեղծել և կիրառել անկախ ու արդյունավետ մոնիտորինգի մեխանիզմներ կալանավայրերի համար` խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դրսևորումները կանխարգելելու նպատակով:

ԵՄ կոչ է անում բոլոր պետություններին խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ պայքարում որդեգրել գենդերային զգայուն մոտեցում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գենդերահեն բռնությանը։

Եվրոպական միությունը ողջունում և աջակցում է ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ-ի կողմից խոշտանգման դեմ իրականացվող գործունեությունը։ Պետությունների համագործակցությունը ՄԱԿ հատուկ զեկուցողի, Խոշտանգման զոհերի ՄԱԿ կամավոր հիմնադրամի, ՄԱԿ-ի խոշտանգման դեմ հանձնաժողովի և նմանատիպ օղակների հետ, կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համակարգը արդյունավետ դարձնելու համար։

Ազգային և ԵՄ մակարդակում ֆինանսավորման միջոցով մենք էական աջակցություն ենք առաջարկում այն կազմակերպություններին, որոնք բժշկական, սոցիալական, իրավաբանական և այլ օժանդակություն են տրամադրում խոշտանգման զոհ տղամարդկանց, կանանց և երեխաներին՝ նրանց առողջությունն ու մարդկային արժանապատվությունը վերականգնելու նպատակով։ Ավելի վաղ, հունիսի 1–ին ԵՄ-ն մեկնարկեց ծրագրային առաջարկությունների մի նոր նախաձեռնություն «Պայքար անպատժելիության դեմ» խորագրով, որի նպատակն է օժանադակել խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող գործունեությանը: Ընդդեմ խոշտանգումների այս նախաձեռնության ընդհանուր բյուջեն կազմում է 16.215 միլիոն եվրո։

Օգտվելով այս հնարավորությունից, ԵՄ-ը ողջունում է բազմաթիվ ՀԿ–ների և անհատների մշտական ջանքերը, որոնք անխոնջ աշխատում են կանխարգելելու խոշտանգումները կանխարգելելու և զոհերի տառապանքները մեղմացնելու ուղղությամբ, և կենտրոնացնում են հասարակական կարծիքը ՄԱԿ–ի օրացույցի այս կարևոր օրվա կապակցությամբ։

Մենք պետք է դրսևորենք միասնական հաստատակամություն աշխարհը խոշտանգումներից զերծ դարձնելու համար»։

Անդամակցող երկիր Խորվաթիան*, թեկնածու երկրներ Թուրքիան, նախկին Հարավսլավիայի Հանրապեություն Մակեդոնիան*, Մոնտենեգրոն*, Իսլանդիան+ և Սերբիան*, կայունացման և ասոցացման գործընթացի երկրները և պոտենցիալ թեկնածուներ Ալբանիան ու Բոսնիան և Հեցոգովինան ու ԵԱԱԱ երկրներ Լիխտերշտեյնն ու Նորվեգիան, եվրոպական տնտեսական գոտու անդամները, ինչպես նաև Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը շարժվում են այս հայտարարության գծով։

*Խորվաթիան, նախկին Հարավսլավիայի Հանրապեություն Մակեդոնիան, Մոնտենեգրոն և Սերբիան շարունակում են մնալ կայունացման և ասոցացման գործընթացի մի մասը։
+ Իսլանդիան շարունակում է մնալ ԵԱԱԱ և եվրոպական տնտեսական գոտու անդամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում