Saturday, 25 07 2026
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Վանոյի ակտուալիզացիան

Հայաստանի համացանցում օրերս մի բավական հետաքրքրական նախաձեռնություն է հանդես բերվել՝ «Ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի»: Ընդ որում, նախաձեռնության հեղինակները շեշտում են, որ Վանո Սիրադեղյանը մեր ժամանակի լավագույն հայ գրողն է: Այդ կերպ, փաստորեն, շեշտվում է նախաձեռնության ապաքաղաքական լինելը:

Բայց, այսպես թե այնպես, անկախ ամեն ինչից, պարզ է, որ հատկապես ներկայիս գերքաղաքականացված ժամանակաշրջանում ամենաապաքաղաքական նախաձեռնությունն անգամ շատ արագ կքաղաքականացվի, և արդեն իսկ այդ բանը տեղի է ունեցել «Ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի» նախաձեռնության պարագայում: Համացանցի օգտատերերից շատերը այդ նախաձեռնության տակ ինչ-որ խորհրդավոր, հեռուն տանող քաղաքական նպատակներ են տեսնում և արտահայտվում են այդ մասին: Այդ ամենին հատկապես նպաստեցին նախաձեռնության ներքո ստորագրած մի քանի հետաքրքրական անուն-ազգանուններ: Մյուս կողմից՝ դա նաև բնական է՝ ելնելով ներկայիս հասարակական-քաղաքական օրակարգից, դրա հետևանքով բոլորի նյարդային գերլարումից:

Միևնույն ժամանակ պարզ է նաև, որ անկախ նախաձեռնության բուն շարժառիթից՝ այն, իհարկե, չափազանց նշանակալի է և չափազանց կարևոր կերպարի է առնչվում՝ քաղաքական որևէ ազդեցություն չունենալու համար: Բանն այն է, որ Վանո Սիրադեղյանի թեմայի ակտուալացումը չի կարող չունենալ քաղաքական ազդեցություն: Եվ այդ ազդեցության առումով կարծես թե տագնապներ կամ դժգոհություն կարող են ունենալ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը: Տեր-Պետրոսյանի պարագայում Վանո Սիրադեղյանի թեմայի ակտուալացումը կարող է հարվածել նրա խարիզմատիկ դիրքերին՝ դրանից բխող տարբեր հետևանքներով: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա Սիրադեղյանին նա երևի թե ընկալում է որպես գրեթե անձնական թշնամի կամ հակառակորդ, և թեմայի ակտուալացումը առնվազն կարող է նյարդայնացնել Ռոբերտ Քոչարյանին, նրա մոտ կասկածներ առաջացնել, որ դա հենց Սերժ Սարգսյանն է անում իրեն հունից հանելու համար:

Բացի այդ՝ Վանո Սիրադեղյանի թեմայի հրապարակ գալը կարող է որոշակիորեն բարդացնել նաև վերջին շրջանում հստակորեն ուրվագծվող Տեր-Պետրոսյան-Քոչարյան շահերի համադրման անուղղակի գործընթացը: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ կան լուրջ շերտեր, որ կգոյանան Վանո Սիրադեղյանի թեմայի ակտուալացման արդյունքում և կարող են որոշակի բարդություններ առաջ բերել Սերժ Սարգսյանի դեմ միավորվող դաշտում:

Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է նաև այն, որ հասարակությունն այսօր հոգնել է առկա քաղաքական դաշտից, և հանրությանը պետք են որոշակի նորություններ և թարմություններ: Այս տեսանկյունից Վանո Սիրադեղյանի մասով նախաձեռնությունը երևի թե կարելի է վերագրել հենց այս իրողությանը: Ի վերջո, Վանոն կարծես թե միշտ ունեցել է ասելիք, որն անկախ նրա գործունեության հանդեպ վերաբերմունքից և գնահատականից՝ կարող է հասարակության համար նշանակել ինչ-որ բան: Իհարկե, դժվար է նաև ասել, որ թարմությունն ու նորությունը Վանո Սիրադեղյանն է, պարզապես ի պաշտպանություն նրա նախաձեռնությունը վկայում է, որ հանրությունը պարզապես աստիճանաբար հրաժարվում է Հայաստանի ներկայիս քաղաքական դերակատարներից և գտնվում է նոր տեքստի ակտիվ որոնումների մեջ ու այդ որոնումներն իրականացնում է ամենուր: Այստեղ կարող են, իհարկե, լինել լուրջ տարաձայնություններ, թե՝ որքանով է ճիշտ նորը որոնել նաև Վանոյի ուղղությամբ: Բայց երևի թե էականը հենց այն վեճն է, որ նոր տեքստի որոնումների կամ ձևավորման շուրջ պետք է ունենա հանրությունն ինքն իր մեջ՝ այդպիսով նպաստելով այդ որոնումների արագ և արդյունավետ հանգուցալուծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում