Վարակները, որոնք բժիշկների կողմից հիգիենայի կանոններին չհետևելու պատճառով փոխանցվում են հիվանդից հիվանդին, զարգացած երկրներում հանդիսանում են 100 հոսպիտալացումներից յոթի, զարգացող երկրներում` 100-ից 10-ի պատճառ: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Շատ մանրէներ փոխանցվում են ձեռքերի միջոցով, երբ բուժաշխատողը հպվում է հիվանդին բուժզննման ընթացքում: Ձեռքերի հիգիենային հետևելը շատ կարևոր է ներհիվանդանոցային վարակները հիվանդների շրջանում կանխելու համար»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր` Ձեռքերի հիգիենայի օրվա կապակցությամբ:
ԱՀԿ-ն հիշեցնում է բոլոր բուժաշխատողներին, որ հիվանդների հետ աշխատանքի ժամանակ անպայման անհրաժեշտ է ձեռքերը լվանալ օճառով կամ հատուկ նյութերով:










































