ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի գործողություններում որոշակի առաջընթաց է նկատվում, սակայն դրանով հանդերձ՝ խնդիրներ դեռ կան: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:
«Քոֆի Անանը ՄԱԿ-ի ԱԽ–ում նշել է Սիրիայում իր աշխատանքը սկսելու ժամկետը: Խնդիրներ կան, բայց կա նաև առաջընթաց: Այդ միտումը պետք է բոլորն ակտիվորեն աջակցեն»,- գրել է նա՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ երեկ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների առաջ, Անանն իր ծրագրի իրականացումը սկսելու համար ժամկետ էր սահմանել ապրիլի 10-ը: Նա նաև առաջարկել էր ստիպել հակամարտող կողմերին այդ ժամկետից սկսած՝ 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ դադարեցնել կրակը:










































