Tuesday, 14 07 2026
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

Ինչո՞ւ է Կոնգրեսը խնայում ԲՀԿ-ին

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ նախընտրական շրջանում ձեռնպահ է մնալու քաղաքական դաշտի մյուս մասնակիցների հանդեպ քննադատությունից և քննադատության թիրախ է դարձնելու միայն իշխող Հանրապետական կուսակցությանը: Այդ մասին կիրակնօրյա հեռուստաեթերում հայտարարեց նաև ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:

Առաջին հայացքից թվում է, որ իսկապես նախընտրելի դիրքորոշում է, ընդդիմադիր դաշտի համար կարևոր դիրքորոշում: Բայց խնդիրը կարծես թե ամենևին էլ միայն ընդդիմադիր դաշտը չէ, որովհետև Հայ ազգային կոնգրեսը խոսում է միայն ՀՀԿ-ին քննադատության թիրախ դարձնելու մասին, մինչդեռ իշխանությունը Հայաստանում ամենևին էլ միայն ՀՀԿ-ն չէ: Իսկ Կոնգրեսը չի ասում, թե չի քննադատելու ընդդիմությանը, այլ ասում է, որ բացի ՀՀԿ-ից՝ որևէ ուրիշ ուժի չի դարձնելու քննադատության թիրախ:

Եվ այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ «Օրինաց երկի՞ր»-ը, իսկ «Բարգավաճ Հայաստա՞ն»-ը: Չէ՞ որ այդ ուժերը զգալիորեն ներկայացված են իշխանության մեջ, նաև զգալիորեն ներկայացված են կապիտալի դաշտում, որտեղ անհնար է ներկայացված լինել այդ ծավալով և չլինել իշխանություն: Լավ, հասկանալի է, որ ՕԵԿ-ի պարագայում Հայ ազգային կոնգրեսը պարզապես չի նկատում այդ ուժին՝ ինչպես հանրության ճնշող մեծամասնությունը՝ համարելով, որ դե ֆակտո այդպիսի քաղաքական ուժ գոյություն չունի արդեն չորս տարի: Բայց չէ՞ որ գոյություն ունի «Բարգավաճ Հայաստան»-ը, որին Հայ ազգային կոնգրեսն իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մակարդակով համագործակցության մեսիջներ էր հղում, ռևերանսներ անում: Ընդ որում, դա արվել է ամենևին էլ ոչ մեկ անգամ, բայց ամեն անգամ էլ մնացել է ԲՀԿ կողմից անպատասխան:

Այս պարագայում առնվազն զարմանալի է, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է խնայել իշխանության մեջ նշանակալի ներկայացվածություն ունեցող մի ուժի, որը զգալի «ներդրում» է ունեցել իշխանության վերարտադրության հայաստանյան պրոցեսներում, հանդիսացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թե՛ կապիտալը, թե՛ ուժային հենարաններից մեկը, և թերևս այդպիսին է նաև այսօր, ինչի վկայությունը Վարդան Օսկանյանի անդամակցությունն էր «Բարգավաճ Հայաստան»-ին:

Ո՞րն է ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի շարունակական այդ խաղի իմաստը, ընդ որում՝ միայնակ խաղի, որովհետև եթե ԲՀԿ-ն էլ պատասխան խաղն է խաղում Կոնգրեսի հետ, ապա այդ խաղը ավելի շատ հիշեցնում է մկան հետ կատվի լուռ խաղը: Պարզ է, որ հանրապետության ներկայիս իրավիճակի, ինչպես նաև նախորդ տարիների վիճակի համար պատասխանատվության մեծ մասը ՀՀԿ-ի վրա է՝ որպես իշխող քաղաքական ուժի: Բայց առնվազն անհերքելի ապացույց է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ոչ միայն այդ ուժի հետ կիսում է իշխանությունը, այլ նաև փաստացի առնվազն լռելյայն հավանության է արժանացրել Հանրապետականի ցանկացած հիմնարար նախաձեռնություն, որը հարվածել է հասարակության շահին: «Բարգավաճ Հայաստան»-ը ՀՀԿ-ին դեմ է գնացել միայն այն դեպքում, երբ ՀՀԿ քայլերը հարվածի տակ են դրել ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի և նրա մերձավոր գործարարների բիզնես-շահը:

Եթե Հայ ազգային կոնգրեսը չգիտի այդ մասին, ապա հանրությունն այդ ամենի մասին շատ լավ գիտի, հետևաբար, մեղմ ասած, դժվար է հասկանալ՝ ինչո՞ւ է Կոնգրեսը խնայում ԲՀԿ-ին, ի՞նչ քաղաքական հաշվարկի հիման վրա, և ո՞ւր են մնում քաղաքացիական և ժողովրդավարական արժեքները, որոնք Հայաստանում ոտնահարող ծանրակշիռ ուժերից մեկն էլ եղել է, կա և առ այսօր իշխող կոալիցիայի և գործադիր իշխանության ու քվոտավորված կապիտալի կազմում շարունակում է մնալ ԲՀԿ-ն: Ուրեմն ինչո՞ւ է Կոնգրեսը խնայում ԲՀԿ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում