Wednesday, 22 07 2026
Սպասվում է կարճատև անձրև
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին

«Եղնիկներում» խոշտանգված և սպանված Տիգրան Վարյանի գործով 3 կալանավորվածներ կան

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում փետրվարի 29-ի առավոտյան արձանագրված 19-ամյա զինծառայողի մահվան գործով նոր ձերբակալվածներ կան:

Թեև Տիգրան Վարյանի դիահերձմանը մասնակցած Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը պնդում էր, որ զինծառայողին սպանել են, և տղայի մահվան առիթով Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով գործ հարուցելը (ինքնասպանության հասցնելը) պետք է վերաորակել որպես դիտավորյալ սպանություն, ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական վարչությունում քրեական գործ հարուցվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Առաջին լրատվականին» տեղեկացրեց, որ այս գործով կալանավորված են արդեն 3 անձինք. «Եղնիկներ» զորամասի ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանից բացի, կալանավորվել են նաև նույն զորամասի կրտսեր սերժանտներ Էրիկ Սարգսյանը և Գևորգ Մանուկյանը: Էրիկ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի (զինվորական կանոնագրքի խախտում) հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Գևորգ Մանուկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն):

Հիշեցնենք, որ դիահերձմանը մասնակցելուց հետո փորձագետը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ավելի քան համոզված նշել էր, որ երեխային ծեծել են, խոշտանգել, դրան էլ անմիջապես հաջորդել է մահը. «Դա նշանակում է, որ երեխան չէր կարող ինքնասպանություն գործել, ինչպես դա փորձում են ապացուցել ՊՆ երրորդ քննչական ծառայության աշխատակիցները, մասնավորապես քննիչ Ոսկանյանը՝ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի հետ: Ես մասնակցել եմ դիահերձմանը և պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք հայտնաբերել ենք մարմնական վնասվածքներ Վարյանի մարմնի վրա, վնասվածքներ դեմքի տարբեր հատվածներում, քթի ձախ և միջին հատվածի շրջանում, միջնապատի շրջանում, վնասվածքներ բերանի աջ և ձախ շրջանում` շրթունքների կողքը, վնասվածքներ ծնոտի ներքևի հատվածում, հրազենային մուտքի վնասվածքից փոքր-ինչ ներքև: Այս ամենն ինձ՝ որպես մասնագետի, պարզ հուշում է, որ կատարվածը սպանություն է, մանավանդ որ, ինչպես ֆիքսեց դատաբժիշկ Սևոյանը, վնասվածքը հասցված է մահվանից անմիջապես առաջ»,- նշել էր Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում