Վենետիկը կարող է շուտով ստիպված լինել փոխել իր «լողացող քաղաք» մականունը, քանի որ այն սուզվում է ջրի մեջ ավելի արագ, քան նախկինում ենթադրվում էր:
Daily Mail-ը հաղորդում է, որ գիտնականները նաև ասում են, որ քաղաքը շարժվում է դեպի արևելք, և դրա պատճառը հիմնականում ջրհեղեղներն են են, որոնք այժմ ավելի հաճախ են տեղի ունենում, քան նախկինում: Նախկին հետազոտությունները ցույց էին տալիս, որ քաղաքում ջրի մակարդակը կայուն է, բայց նոր ուսումնասիրությունը հերքում է այդ փաստը:
Հաղորդվում է, որ քաղաքի հյուսիսային հատվածը տարեկան 2-3 միլիմետրով անցնում է ջրի տակ, իսկ հարավային շրջանները միևնույն ժամանակաշրջանում սուզվում են 3-4 միլիմետրով:
Scripps հետազոտական ընկերության ներկայացուցիչ Յեհուդա Բոքն ասում է, որ չնայած սրանք փոքր տվյալներ են, բայց կարևոր են ու մտահոգող:













































