Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Հանրային բարիքի բանալիները

Թունիսում տեղի ունեցած իրադարձությունները, երբ այդ երկրի ժողովուրդը սոցիալական ծանր պայմաններից դրդված դիմեց ապստամբության և փախուստի մատնեց իշխանությանը, Հայաստանի հասարակական, նաև քաղաքական շրջանակներում քննարկումների և դատողությունների հերթական ալիքը բարձրացրին` իհարկե Հայաստանում չստացվող իշխանափոխության հետ համեմատության ֆոնով:
Շատերը նույնիսկ ավելի հեռուն գնացին և սկսեցին մտածել, որ Թունիսի ժողովուրդը նույնիսկ մեր ժողովրդից ավելին է, քանի որ կարողացավ իրեն չգոհացնող իշխանության խնդիրը լուծել, իսկ մեր ժողովուրդը արդեն քանի տարի է չի կարողանում անել այդ բանը: Իրականում Թունիսի դեպքերի հայաստանյան անդրադարձները ինչ-որ առումով բնական երևույթ են: Ի վերջո, երբ որևէ երկրում կա իշխանափոխության հանրային մեծ, ընդգրկուն պահանջ և պահանջարկ, որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի ստացվում իրականացնել, որևէ այլ երկրում իշխանափոխության իրականացումը դառնում է տվյալ երկրի հասարակական-քաղաքական այլախոհ կամ այլակարծիք շրջանակների քննարկման առարկան. ինչու նրանց մոտ ստացվեց, իսկ մեզ մոտ չի ստացվում: Սակայն որքան էլ բնական են այդ արձագանքները, դրանց բովանդակությունն իրականում ոչ միշտ է համարժեք առկա իրավիճակին:
Նախ` քննարկումները պետք է տանել համեմատությունից զերծ, դուրս: Հայաստանի և Թունիսի, ինչպես նաև Հայաստանի և իշխանափոխություն արձանագրած որևէ այլ երկրի իրավիճակները խիստ տարբեր են: Դա այն խնդիրն է, որտեղ ամենափոքր նրբերանգը անգամ տալիս է ահռելի տարբերություն: Հետևաբար համեմատությունները բացի ավելորդ հիասթափությունից, բացի անլիարժեքության ավելորդ բարդույթներից, որևէ այլ բան չեն կարող տալ իր երկրում իրավիճակի փոփոխության խնդրի լուծման առաջ կանգնած հասարակությանը: Մինչդեռ, Հայաստանի հասարակությունը ոչնչով պակաս չէ Թունիսի հասարակությունից, եթե չասենք, որ շատ առումներով գուցե ավելին է: Եթե Թունիսում իշխանափոխություն է տեղի ունենում, իսկ Հայաստանում` ոչ, ապա դա դեռ չի նշանակում որ այստեղ հանրությունը և ընդդիմությունը անկենսունակ են, անկարող: Պարզապես Հայաստանում խաղասեղանին դրված է շատ ավելի լուրջ և հեռանկարային խնդիր, քան պարզապես սոցիալական ապստամբությունը: Հայաստանում սեղանին դրված է ազատությունների և իրավունքի խնդիրը: Մնացյալ, այդ թվում սոցիալ-կենցաղային այլ խնդիրները, բխում են հենց սրանից` ազատություն և իրավունք: Ինչ խոսք, եթե Հայաստանում էլ իրավիճակը սոցիալական առումով լարվեր այնպես, ինչպես Թունիսում, ապա գրեթե աներկբա է, որ ազատություն և իրավունք հասկացությունները հետին պլան էին մղվելու և առաջ էր գալու բնազդային ըմբոստությունը, ինչը նորմալ է ցանկացած հասարակության համար: Բայց Հայաստանում հացի խնդիրը այդ սրությամբ դրված չէ: Այն առկա է հանրության շատ շերտերի համար, սակայն տոտալ խնդիր չէ: Հայաստանում շատ են շերտերը, որոնք կորցնելու ինչ-որ բան, այդուհանդերձ, ունեն, ինչն էլ նրանց հետ է պահում սոցիալական ըմբոստությունից, նույնիսկ եթե կողմնակի աչքը կարող է տեսնել դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Բայց դա հենց Հայաստանի իրավիճակի առավելությունն է, որովհետև զուտ սոցիալական բողոքի վրա կառուցված, հիմքում իրավունքի և ազատության անհրաժեշտության գիտակցումից զուրկ իշխանափոխությունը առաջացնում է մի շարք վտանգներ: Մասնավորապես, սոցիալական ըմբոստություն ներկայացնող հանրությունը իշխանափոխությունից հետո նոր իշխանության և ընդհանրապես նոր կյանքի հանդեպ լինում է նվազ պահանջատեր: Նա ստանում է իր պահանջած «հացը» և մոռանում ազատության ու իրավունքի մասին: Իսկ այդ ընթացքում էլ իշխանության եկած էլիտան օգտվում է հասարակության այդ վարքագծից և սկսում արագ թափով դեգրադացվել` ինքն էլ հաճույքով մոռանալով իրավունք, ազատություն և այլ համանման արժեքների մասին: Իսկ երբ «հաց» ստացած հասարակությունը կշտանում է և հիշում, որ դրանից բացի` կա ազատություն, կա իրավունք, որը հացից պակաս անհրաժեշտ չէ, ապա տեսնում է, որ մի իշխանությանը գցելով` իրականում աճեցրել է մեկ այլ կարծր իշխանություն, որը սկսում է դիմադրել ազատության և իրավունքի մասին պահանջներին:
Ահա թե ինչու շատ կարևոր է, որ իշխանափոխության հանրային պահանջի հիմքում մշտապես առկա լինեն երկու կարևոր սյուներ` ազատություն և իրավունք: Նույնիսկ եթե առաջին պլան է մղվում հացի խնդիրը, այն պետք է դրվի այդ սյուների վրա: Դրա համար հանրային ակտիվ օղակներին, խմբերին, քաղաքական ընդդիմությանը անհրաժեշտ է հասարակությանը հանգամանալից բացատրել, որ իրավունք և ազատություն հասկացությունները ընդամենը ընդդիմադիր ռիտորիկայի գեղեցիկ արտիբուտներ չեն: Դրանք հասարակական համակեցության արդիական, մրցունակ համակարգի կայացման կարևորագույն արժեքային սյուներն են, որոնց բացակայությունը հարաբերական է դարձնում սոցիալ-կենցաղային ամեն մի հարմարավետություն: Եթե որևէ երկրում մարդը չունի քաղաքացիական ազատություն, ազատության ֆիզիկական և մտավոր դրսևորման հնարավորություններ, և դա հասցված չէ իրավունքի մակարդակի, ապա տվյալ միջավայրում ուժ և իշխանություն ունեցող ամեն ոք կարող է ցանկացած պահի խլել նրա ձեռքի «հացերը»: Այդ իմաստով, բոլոր նրանք, ովքեր Հայաստանում կողմնակից են ոչ թե զուտ իշխանափոխության, այլ իրավիճակի արժեքային փոփոխության, թերևս իրենց պարտքը պետք է համարեն հանրությանը պարբերաբար, հետևողականորեն ներշնչել, բացատրել այդ իրողությունը, հստակ ներկայացնել, որ ցանկացած բարեփոխում կարող է կայուն և ամուր լինել, եթե այն հիմնվում է ազատության և իրավունքի վրա: Դրանք են հանրային այլ բարիքների տանող բանալիները: Ավելին, երբ հանրային հնարավորինս լայն շերտերի ինքնագիտակցության մեջ արդյունավետ կերպով սերմանվի այդ արժեքների ելակետային կարևորությունը, ապա, գուցե շատերի համար զարմանալիորեն, դա կարող է իրավիճակի փոփոխության շատ ավելի ուժգին գեներատոր դառնալ, քան «հացի խնդիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում