Thursday, 23 07 2026
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը

«Հավատանք, որ փոխենք» կարգախոսին չեմ հավատում և լավ եմ անում. Վ. Հովհաննիսյան

«Հավատանք, որ փոխենք» կարգախոսին չեմ հավատում և լավ եմ անում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա անդրադարձավ ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանի այն արտահայտությանը, թե՝ ՀՅԴ-ն թող իր ցուցակի դարդը լացի, և ասաց. «Մենք դարդ չունենք, որ լացենք»:

Ըստ նրա՝ իրենց միակ դարդը այս երկրի ճակատագիրն է, որը մի օր կդադարի կախված լինել հանրապետական ցուցակում ներգրավված անձանցից:

Խոսելով կուսակցությունների նախընտրական ցուցակների մասին՝ Վ. Հովհաննիսյանը նշեց, որ այն կազմելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, իսկ իրար հակասող խնդիրները անհրաժեշտ է լուծել։ Ցանկալի է ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր կարող են ԱԺ-ում ֆանտաստիկ հարցեր լուծել, բայց այդ մարդկանց հասարակությունը հաճախ չի ճանաչում:

Անդրադառնալով ՀՅԴ ցուցակին՝ ասաց. «Հստակ որոշում կար, որ ՀՅԴ բյուրոյի անդամները չեն լինելու ցուցակում, միակ բացառությունը ես եմ: Բյուրոյի անդամները ոչ թե անկարող են, այլ ուրիշ հանձնարարականներ ունեն կուսակցության ներսում: Սկզբունքների բախման մեջ պետք է կարողանալ ընտրել օպտիմալ լուծում: Այնպիսի մարդիկ, ինչպիսին են Արթուր Աղաբեկյանը, Հրայր Կարապետյանը, չեն ընդգրկվել ցուցակում, որովհետև բոլորովին այլ հանձնարարականներ ունեն, իսկ Լիլիթ Գալստյանի տեղն անցողիկ է»,- մեկնաբանեց ՀՅԴ ցուցակը գլխավորող Վ. Հովհաննիսյանը:

Խոսելով ընտրությունների անցկացման որակի մասին՝ նա ասաց, որ չի սիրում Հայաստանում դրական փոփոխությունների հեռանկարը կապել արտաքին ճնշումների հետ: Ըստ նրա՝ դա պետք է լինի մեր հասարակության պահանջը, դրան պետք է հասնենք «հասարակական կռվի արդյունքում»:

«Սեփական հասարակության ճնշման տակ պետք է իշխանությունը պարտավորված լինի անցկացնել արդար ընտրություններ: Այսօր հասարակության շրջանում կա ինտրիգ՝ որոշ մարդիկ հույսը դրել են արտաքին ճնշումների վրա, որոշ մարդիկ՝ ներիշխանական հակասությունների վրա, իսկ մենք մեր հույսը դրել ենք ժողովրդի վրա՝ ժողովուրդը պետք է պայքարի արդար ընտրությունների համար»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ՀՀԿ կարգախոսին՝ «Հավատանք, որ փոխենք», և հայտնեց, որ
չի հավատում այդ կարգախոսին և լավ է անում, քանի որ պատճառներ ունի չհավատալու: Նա նշեց, որ «Առաջ Հայաստան» կարգախոսին ևս չի հավատացել:

Լրագրողի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է ՀՅԴ-ն ընդգրկվի կոալիցիայում, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց՝ կոալիցիաները բացառված չեն, բայց՝ քիչ հավանական:

«Ես նաև ասել եմ, որ ձգտելու ենք այնքան ձայն հավաքել, որ կոալիցիայի կարիք չունենանք: Մենք տեսել ենք, թե ինչպես է կոալիցիոն հուշագիրն անտեսվում: Չեմ բացառում, որ կոալիցիոն կրտսեր պարտնյորը մոռանա իր պարտավորությունների մասին»,- նկատեց Վահան Հովհաննիսյանը:

Բանախոսի համար նաև անհասկանալի էր, թե ինչու էր պետք թեկնածություն դնել Նիկոլ Փաշինյանի դեմ և հետո հայտարարել, թե ընդդիմությունը մի թեկնածուով կարող է ներկայանալ ընտրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում