Tuesday, 14 07 2026
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

Կա՛մ խոսեք կոնկրետ, կա՛մ կոնկրետ լռեք

Եվրոդռների ու պատուհանների բիզնեսմեն Մանվել Բադեյանը, որը նաև Ազգային Ժողովի պատգամավոր է, հայտարարել է, թե Մաշտոցի պուրակի համար պայքարողների 10 տոկոսն ազնիվ մարդիկ են, իսկ 90 տոկոսը՝ դրսից կառավարվողներ: Իսկական բիզնես-հաշվարկ է արել Մանվել Բադեյանը: Մնում է, որ նա էլ ավելի կոնկրետանա իր հաշվարկում և ասի անուն առ անուն, թե ովքեր են տասը տոկոսի մեջ, իսկ ովքեր են կազմում այդ՝ «դրսից կառավարվող» 90 տոկոսը:

Իրականում Մանվել Բադեյանն օրիգինալ չէ, այլ ընդամենը մի սովորական իշխանական ուղեղ, որի մտքով, ինչպես բոլոր այլ իշխանական ուղեղների, դավադրության տեսությունից բացի, որևէ այլ փաստարկ չի անցնում նման դեպքերում, երբ գործ ունեն հանրային և քաղաքացաիական փաստարկված շարժման հետ:

Այդպիսի դեպքերում առաջ է քաշվում դավադրության տեսությունն ու դրսից թելադրված լինելու վարկածը: Միայն թե ժամանակն է, որ Հայաստանի իշխանության ուղեղները մի փոքր մանրամասնեն այդ «փաստարկները» և կոնկրետ անուններ տան, թե ովքեր են ուղղորդողները և ուղղորդվողները: Այլապես նրանց կարելի է պատասխանատվության կանչել իմանալ չհայտնելու համար, որովհետև եթե Մանվել Բադեյանն ու նրա նմանները գիտեն, որ, ասենք, Մաշտոցի պուրակում դավադրություն, դրսից ուղղորդումներ են լինում, որոնց նպատակը երկրում իրավիճակը ապակայունացնելն է, ապա նրանք պետք է կամ ասուլիսի ժամանակ, կամ անհապաղ ԱԱԾ գնալով հայտարարեն, որ, ահա, այսինքն դուրսը ուղղորդում է այսինքն ներսին, որպեսզի այդ ներսը քանդի երկրի կայունությունը, ցնցումներ առաջացնի Հայաստանում: Իսկ եթե չկան այդպիսի կոնկրետ անուններ, ուղղորդման մասին ընդհանրական դատողությունները, որ հնչում են բադեյանների բերանից, ընդամենը պարզ քարոզչական շահարկումներ են:

Սակայն նկատի ունենալով այն, որ դրանք արդեն բավական երկար ժամանակ են իշխանական զինանոցում և այնտեղից դուրս են բերվում հասարակության դեմ պարբերաբար, երկրի շահով մտահոգ քաղաքացիների դեմ են դրվում և նրանց փաստացի դավաճաններ որակում, պետք է ասել, որ չկոնկրետացված այդ մեղադրանքները արդեն պարզ զրպարտություն են և մերկապարանոց պնդումներ, որոնց հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն քաղաքացիական պայքարի ելած մարդկանց զրպարտելու համար:

Ըստ երևույթին, իրավիճակի զարգացման հեռանկարը հետևյալն է՝ կա՛մ Մանվել Բադեյանը տալիս է ուղղորդող արտաքին կառույցների կամ անհատների անուններ և ներկայացնում, թե հատկապես ում են նրանք ուղղորդում, կա՛մ էլ Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստները ձեռնմուխ են լինում նաև Հայաստանի հանրային ու քաղաքական առողջացման համար կարևոր ևս մի գործի՝ դավադրության տեսության վարկածակիր բադեյաններին կանչում են դատարան՝ մեղադրանքները ապացուցելու կամ որպես պարզ զրպարտիչ բացահայտվելու:

Այսպիսով հասարակություն մեջ կստեղծվի դավադրության մերկապարանոց մեղադրանքներից ազատվելու նախադեպ, և բադեյաններն իշխանության մեջ կենտրոնական իշխանությանը դուր գալու և բիզնես իշխանավոր ընկերների շահերը պաշտպանելու անհագ մղումներում մի փոքր զգույշ կլինեն Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ դատողություններ անելիս ու կխոսեն կոնկրետ, փաստերով, կամ էլ շատ կոնկրետ կլռեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում