Ճապոնական Kodansha հրատարակչատունը Apple-ի հիմնադրին նվիրված նոր գիրք կգրի, որը բաղկացած կլինի Ուոլտեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս. կենսագրություն» վեպի ընթերողների գրառումներից: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Հրատարակչատունը, որը Ճապոնիայում տպագրել է նրա կենսագրությունը, համացանցում հայտարարել է «Մեր գրառումները» խորագրով ակցիայի մասին, որի շրջանակում յուրաքանչյուրը, Այզեքսոնի ստեղծագործությունը կարդալով, կարող է իր տպավորությունները հաղորդել գրքի ցանկացած գլխի վերաբերյալ:
Նախատեսվում է, որ գիրքը նախ լույս կընծայվի էլեկտրոնային տարբերակով, երբ հավաքվեն բավարար քանակությամբ գրառումներ:
Ճապոնիայում «Սթիվ Ջոբս. կենսագրություն» գիրքը տպագրվել է 2 հատորով: Առաջին հատորը վաճառքի է հանվել հոկտեմբերի 24-ին, և հենց առաջին երկու շաբաթում հրատարակչատունը ստիպված էր 5 անգամ վերաթողարկել այն: Փետրվարի վերջի դրությամբ՝ Ճապոնիայում վաճառվել է գրքի ավելի քան մեկ միլիոն օրինակ ու 41 հազար էլեկտրոնային տարբերակ:
Նախագծի համաձայն` մարդիկ կարող են ընթերցել ոչ միայն սովորական քաղաքացիների, այլև ճապոնական գրականության վառ անհատականությունների, գործարարների գրառումները Ջոբսի մասին:
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել է 2011 թ. հոկտեմբերի 5-ին:
Այսօր լեգենդար Ջոբսի ծննդյան օրն է: Նա կդառնար 57 տարեկան:









































