Friday, 24 07 2026
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը

Սահելը օգտակար է

Սառույցի վրա սահելը շատ օգտակար է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար: Մեր համաքաղաքացիները սառցե թագավորությունը վայելելու և մարզական լավ վիճակ ունենալու հնարավորություն ունեն: Նման հնարավորություն տալիս է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող սահադաշտը` թե՛ սառույցի սիրահարներին, թե՛ պրոֆեսիոնալ սահորդներին: Սահադաշտի պատասխանատու, մենեջեր Բագրատ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սահադաշտում սահելը շատ կարևոր է ուղեղի աշխատանքի համար. «Ընդհանրապես օրգանիզմի համար շատ կարևոր է սահելը, բոլոր նրանք, ովքեր ծանր աշխատանք են կատարում, ողջ օրը նստած են համակարգչի առաջ, սահադաշտը, սառույցը նրանց հնարավորություն են տալիս լիցքաթափվելու, ֆիզիկապես և հոգեպես հանգստանում են, չէ՞ որ սա սպորտաձև է, այն էլ թանկ, իսկ մենք հնարավորություն ենք տալիս, ընդամենը 2000 դրամ վճարելով, վայելել և զվարճանալ»:
Հայաստանում այս սահադաշտը միակն է, որ համապատասխանում է միջազգային չափանիշներին. մեկ ժամվա համար վճարելով 2000 դրամ և ստանալով Ձեր ոտքին համապատասխան չմուշկ ու մեկանգամյա օգտագործման բախիլներ, որոնք նախապես պետք է հագնել մինչ չմուշկ հագնելը, հնարավորություն եք ստանում վայելելու սառցե թագավորության ողջ հմայքը:
«Մեր սահադաշտը հնարավորություն է տալիս տարածությունը զգալու, սահադաշտում միաժամանակ կարող է սահել 80 մարդ: Մեծերը և փոքրերը սահում են միասին, սակայն սահադաշտը կիսվում է երկու մասի, որպեսզի իրար չխանգարեն, իսկ պարապմունքների ժամանակ երեխաները սահում են առանձին-առանձին: Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են սառույցի վրա հայտնվում, մեր մասնագետները ցույց են տալիս, թե ինչպես պետք է ճիշտ կանգնել և սահել»,- ասում է Բ. Հովհաննիսյանը` ավելացնելով, որ սահադաշտում սահելն առանց վնասվածքների դժվար է պատկերացնել, վնասվածքները տարբեր աստիճանի են լինում` մինչև ոտքի և ձեռքի կոտրվածքներ. «Սառույցի վրա սահելու ընթացքում լինում են ակոսներ, որոնք կարող են ձեռքը վնասել, այդպիսի դեպքերում մենք ունենք բուժօգնության կետ, որտեղ առաջին բուժօգնություն են ցույց տալիս, իսկ եթե վնասվածքը շատ լուրջ է, ապա շտապօգնության մեքենայով տուժողը տեղափոխվում է հիվանդանոց: Վնասվածք ստանում են հիմնականում նրանք, ովքեր շատ անզգույշ են, սիրում են կատակներ անել, հրում են իրար: Սահադաշտում օրական վնասվում է 3-5 սահորդ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում