Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից

«Թուրքիան դեռ սպասում է Ադրբեջանի կողմից անցագրային ռեժիմի վերացմանը». Զաֆեր Չաղլայան

Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիան դեռ սպասում է Ադրբեջանի կողմից թուրք ձեռնարկատերերի համար անցագրային ռեժիմի վերացմանը, ինչը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը: Այս մասին Թբիլիսիում կայացած թուրք-վրաց-ադրբեջանական գործարար ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը.

«Թուրք գործարարներին պետք է հնարավորություն ընձեռվի առանց անցագրի մուտք գործել Ադրբեջան, ինչպես որ Թուրքիա այցելելու հարցում ադրբեջանցի գործարարների պարագայում է: Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Մենք ունենք նույն պատմությունը, մշակույթը, հավատը: Այդ տեսանկյունից մեզ ոչինչ չի բաժանում:

Թուրքիայի ու Ադրբեջանի միջև համագործակցությունն առավել սերտացնելու համար անհրաժեշտ է վերացնել առկա խոչընդոտները: Դա մասնավորապես վերաբերում է անցագրային ռեժիմի վերացմանը: Ներկայումս Թուրքիան վերացրել է 63 երկրների, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ անցագրային ռեժիմը, ինչդեռ Ադրբեջանի պարագայում հարցը բաց է մնում:

Ինչպես որ թուրք և վրացի քաղաքացիներն են միմյանց այցելում սովորական անձնագրերով, նույնը պետք է լինի նաև Ադրբեջանի պարագայում: 2014 թվականին ամբողջովին կսկսի գործել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին, որի մի ճյուղը («Կարս-Իգդիր-Նախիջևան») կձգվի դեպի Նախիջևան»:

Հիշեցնենք, որ 2008 թվականին Թուրքիան միակողմանիորեն վերացրել է Ադրբեջանի հետ գործող անցագրային ռեժիմը։

Ի դեպ, նախորդ տարվա ամռանն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը թուրքական Today’s Zaman թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև գործող անցագրային ռեժիմի չվերացման հարցում մեղադրել էր Իրանին.

«Մենք ոչ մի խնդիր չենք տեսնում Թուրքիայի հետ անցագրային ռեժիմի վերացման հարցում, սակայն Իրանը խոչընդոտում է դրան՝ պահանջելով նույնն անել իր նկատմամբ։ Հակառակ դեպքում Իրանը զգուշացրել է, որ կկտրի Նախիջևանի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապը։ Ադրբեջանը պետք է միաժամանակ անցագրային ռեժիմը վերացնի Թուրքիայի ու Իրանի հետ։ Սակայն ես չեմ կարծում, թե տվյալ փուլում Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է այդ քայլին գնալուն»։

Հասանովը, սակայն, հետագայում հերքել էր իր խոսքերը՝ ընդգծելով, որ ինքը միայն նկատի է ունեցել, որ Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմի վերացումը կարող է դերակատարում ունենալ նաև Իրանի հետ միաժամանակ անցագրային ռեժիմի վերացման հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում