ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ուրբաթ հայտարարել է, որ կազմակերպության 28 անդամ երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում համաձայնության են եկել ցամաքային դիտարկման օդային համակարգերի (Alliance ground surveillance, AGS) ֆինանսավորման հարցում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք այսօր պայմանավորվել ենք ցամաքային դիտարկման օդային համակարգերի ֆինանսավորման հարցի շուրջ»,- ասել է Ռասմուսենը նախարարական երկօրյա նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
AGS համակարգի նպատակը ցամաքում ռազմական ակտիվություն ցուցաբերելն է: Համակարգը թույլ է տալիս ՆԱՏՕ-ի զինվորների համար ավելի մեծ անվտանգություն ապահովել, ինչպես նաև հնարավորություն կտա գործողություններ իրականացնելու ժամանակ դրանք առավել արդյունավետ տեղավորել:
Ռասմուսենը նաև հայտնել է, որ Դաշինքի անդամների խումբը ձեռք է բերելու հինգ հետախուզական անօդաչու ինքնաթիռ, որոնք օգտագործվելու են «բոլոր 28 դաշնակիցների անունից»: «Այն մեր հրամանատարներին հնարավորություն կտա տեսնել դեպքերը մեծ տարածության վրա և ցանկացած եղանակին»,- ասել է Ռասմուսենը:








































