Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Վահան Հովհաննիսյանը քիչ հավանական է համարում, որ Ռ. Քոչարյանը ընդդիմադիրներին համախմբող կարող է լինել

Այսօր ԱԺ-ում ասուլիս էր հրավիրել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի թեմային՝ նա նկատեց, որ իրենք գիտակցում են՝ այդ պայքարում կարող են չհասնել հաջողության, և չի բացառվում, որ մեծամասնականով էլ թեկնածուներ առաջադրեն կամ պաշտպանեն ընդդիմադիր այլ թեկնածուի:

«Առաջին լրատվական»-ի հարցին` որքա՞ն տեղ է կանխատեսում ունենալ ՀՅԴ-ն ապագա խորհրդարանում, և եթե իրենց սպասելիքները չարդարանան` ընդդիմադիր ո՞ր ուժերի հետ են համագործակցության եզրեր տեսնում, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց՝ դեռ վաղ է խոսել այդ համագործակցության մասին, բայց մյուս կողմից՝ շատ հեշտ է գտնել դրա պատասխանը.

«Ով կանցնի խորհրդարանում, ովքեր կլինեն ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները, ինչպիսի դասավորություն կլինի` ըստ այդմ էլ մենք կկողմնորոշվենք, հիմա մենք այդ ուժերին ընտրել չենք կարող»:
Վ. Հովհաննսիյանը հավելեց նաև, որ իշխանափոխության են ձգտելու, հավաքելու են մաքսիմում ձայներ և ընդդիմադիր դաշտում էլ ձգտելու են առաջնայինը լինել:

«Առաջին լրատվական»-ը վկայակոչելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե՝ ցանկալի կլիներ, որ բոլոր այն ուժերը, որոնք պաշտպանում են համամասնական մոտեցումը՝ «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» և այլն, այս հարցի շուրջ առաջիկա խորհրդարանական լսումներից հետո այլևս ժամանակ չկորցնեն և այդ ընդհանուր մոտեցումը վերածեն քաղաքացիական շարժման, հարցրեց` ո՞ւմ հրահանգով էր այս հայտարարությունը արվել, և Ռ.Քոչարյանը կարո՞ղ է դառնալ քաղաքական նշյալ ուժերի համախմբողը.

«Նախ՝ դա քիչ հավանական եմ համարում: Հետո` կարող է այդ մարդը մի բան էլ ինքնուրույն է ասել, ինչի՞ եք կոնսպիրատիվ վերլուծությունների մեջ մտնում…

Բայց եթե ավելի լուրջ՝ սկզբից պետք է հասկանալ, թե ինչ տիպի շարժման մասին է խոսքը, ինչ ֆորմատ և օրակարգ է առաջարկում Վ. Օսկանյանը: Եթե դա քաղաքական կամ կազմակերպչական շարժում է` արդեն սկսվում են տարաձայնություններ, և պետք է արդեն քննարկել»,- նշեց Վ. Հովհաննիսյանը:

Վ. Հովհաննիսյանը չգիտի, թե Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ում է պաշտպանելու ՀՅԴ-ն: Նա լրագրողներին խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՀՅԴ ԳՄ:

ՀՀԿ-ԲՀԿ վեճին հավատո՞ւմ է, թե՞ սա ընդամենը պաշտոններ բաժանելու կռիվ է՝ լրագրողների հարցին դաշնակցական գործիչը պատասխանեց.

«Վաղ թե ուշ գաղափարական տարաձայնությունները առաջանալու են` անկախ նրանից, թե ինչից է սկսվում կռիվը: Որովհետև հարց է առաջանում՝ ինչո՞ւ ես դու ուզում ինձնից շատ ներկայացված լինել, եթե ինձ նման ես. վաղ թե ուշ առաջանալու է այդ գաղափարական տարաձայնությունը, և արդեն առաջանում է… Սպասենք` տեսնենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում