Thursday, 23 07 2026
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր

Վստահե՞լ, թե՞ չհավատալ Հովիկ Աբրահամյանին. մամուլ

«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակումը ՀՀԿ շտաբի ղեկավար բավական նուրբ իրավիճակ է ստեղծել այս կուսակցությունում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

«Մասնավորապես ՀՀԿ-ականները չեն կարողանում հասկանալ`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահո՞ւմ Է Աբրահամյանին, թե՞ ոչ, նա այստեղ Է, որ ղեկավարի՞ կուսակցության շտաբի գործունեությունը, թե՞ սա աքսորավայր Է, որտեղ Աբրահամյանը պետք Է գտնվի մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը, որպեսզի նրա գործունեությունը գտնվի մշտական հսկողության տակ:

Իրավիճակի նման անորոշությունը բազմաթիվ խնդիրներ Է առաջացնում: Մասնավորապես, այն ՀՀԿ-ականները, ովքեր պատասխանատու են որոշակի տարածքներում ընտրությունների կազմակերպման համար, ասում են, որ իրենք չգիտեն ում դիմել, երբ իրենց տարածքում ԲՀԿ- ն որոշակի ակտիվություն Է դրսևորում, որը կարող Է հետևանքներ ունենալ ընտրողների տրամադրությունների վրա:

Ընդհանրապես նման իրավիճակներում իրենք պետք Է խնդրի մասին տեղեկացնեն նախընտրական շտաբի ղեկավարին, որպեսզի վերջինս հակազդեցությանն ուղղված քայլեր ձեռնարկի: Սակայն Հովիկ Աբրահամյանի պարագայում իրենք չգիտեն ինչպես վարվել: Եթե կա կասկած, որ նա որոշակի առնչություններ ունի ԲՀԿ-ի հետ, ապա անտրամաբանական կլինի նրանից ակնկալել քայլեր ԲՀԿ-ի կողմից դրսևորվող ակտիվության դեմ:

Ընդհանրապես անորոշությունը և կասկածամտությունը չափազանց վտանգավոր են ցանկացած կառույցի համար, իսկ ընտրությունների պատրաստվող կառավարող կուսակցության համար՝ առավել ևս: Հենց այդ պատճառով, պատգամավորները և ընտրությունների համար պատասխանատու այլ անձինք հույս ունեն, որ սեփական ճամբարում անորոշությանն առաջիկայում վերջ կտրվի, և իրենք կիմանան, թե ովքեր են յուրայինները և ովքեր օտարները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում