Thursday, 23 07 2026
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»

Քոչարյանը սպիտակ դրո՞շ է պարզում

Երեկ բավական հետաքրքրական իրավիճակ է եղել Հայաստանի լավագույն մարզիկներին և թիմերին մեծարելու հանդիսավոր արարողությանը, որ կազմակերպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Բանն այն է, որ այդ միջոցառմանը մասնակցել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Սա բավական ուշագրավ է այն իմաստով, որ այս երկու գործիչները բավական երկար ժամանակ է, ինչ միասին չէին մասնակցել որևէ միջոցառման, թեև եղել էին ոչ պակաս պատեհ առիթներ:

Ի՞նչ է սա նշանակում:

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փորձում են այդպիսով ցույց տալ իրենց համերաշխությունը, ցույց տալ, որ իրենց միջև առկա խնդիրները հարթել են և խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնական ճակատով և ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն աշխատելու են միևնույն նպատակի համար՝ իշխանության վերարտադրության ապահովում: Եվ հետաքրքրական է նաև, որ այս համատեղ ելույթը զուգադիպել է «Ժառանգության» և Դաշնակցության համատեղ հայտարարությանը, որը ողջունել են նաև Կոնգրեսն ու Ազատ-դեմոկրատները: Արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց համատեղ դրսևորումով ցույց են տալիս, որ այդ ճակատում հնարավոր համախմբման դեպքում իրենք էլ մի կողմ են դնելու իրենց տարաձայնություններն ու միասնական ճակատով դիմագրավելու են այսպես ասած համախմբված ընդդիմությանը:

Բայց, չէ՞ որ դրա մեջ է լինելու նաև Դաշնակցությունը, որը բավական լոյալ հարաբերության մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ: Կստացվի, որ Քոչարյանը Դաշնակցության դեմ է դուրս գալու, կամ Դաշնակցությունը Քոչարյանի: Իսկ գուցե Դաշնակցությունն ընդդիմադիր համախմբման մեջ լինելու է իրականում իշխանության դեսանտը, որը թիկունքից կհարվածի հարմար պահին: Իրավիճակն իսկապես բավական բարդ է, և միգուցե հենց այդ բարդ իրավիճակն է ստիպել, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նստեն միևնույն սեղանին:

Մյուս կողմից, այս իրողությունը կարող է նաև վկայել մեկ այլ բանի մասին՝ տևական ժամանակ հրաժարվելով Սերժ Սարգսյանի մասնակցությամբ միջոցառումներից, Ռոբերտ Քոչարյանը, ըստ երևույթին, փորձում էր իշխանական ճամբարին և հանրությանը ցույց տալ, որ Սարգսյանին չի ճանաչում որպես նախագահ, որպես իշխանության առաջին դեմք: Եվ հիմա վերստին մասնակցելով Սարգսյանի նախագահությամբ միջոցառումներին, Քոչարյանը ըստ երևույթին սպիտակ դրոշ է պարզում, ակնարկելով, որ ճանաչում է Սերժ Սարգսյանի նախագահությունը:

Քոչարյանի և Սարգսյանի սեղանակցությունը կարելի է իհարկե տարբեր վարկածներով մեկնաբանել, և թերևս ամենևին էլ պետք չէ անել միարժեք պնդումներ կամ եզրակացություններ, որովհետև ընտրական ամենաթեժ շրջանը Հայաստանում դեռ նոր է սկսվում և ըստ ամենայնի թե Քոչարյանին, թե Սարգսյանին դեռևս շատ անակնկալներ կլինեն ու շատ սեղաններ կլինեն, որ նրանցից կամ մեկը, կամ մյուսը ստիպված կլինեն բաց թողնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում