Դեկտեմբերի 27-ին` ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Մարգարյան փողոցի 12 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 30-ամյա Հովհաննես Պ-ին, 25-ամյա Արման Մ-ին և 31-ամյա Սարո Ղ-ին:
Հովհաննես Պ-ն իր բնակարանից ներկայացրել է 5,2 գ կանաչավուն զանգված:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:








































