Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

«Economist-ի զեկույցի մասին դատողություններ անելուց առաջ պետք է համադրել միջազգային այլ կառույցների տեսակետները»

Economist հանդեսի հերթական զեկույցի՝ Հայաստանին վերաբերող կետերի մասին դատողություններ անելուց առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը կարիք ունի նախ համադրել միջազգային այլ կառույցների տեսակետները և չի շտապում գնահատական տալ մեր երկիրը հիբրիդային ռեժիմ ճանաչած այդ պարբերականի քայլին: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Նշենք, որ Economist հանդեսն անցած շաբաթվա վերջին նոր զեկույց է հրապարակել աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ, որտեղ Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցողների շարքում։

Այս երկրներում, ըստ Economist-ի պարզաբանման, ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան գրեթե համատարած է, օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը` թույլ։ Նման ռեժիմներին բնորոշ են նաև լրագրողների նկատմամբ հալածանքները: Այդ ռեժիմների դատական համակարգն անկախ չէ:

Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ, այդ թվում` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։ Ըստ այդմ՝ այս տարվա զեկույցում Հայաստանը այս հինգ չափորոշիչներով ստացել է նույն գնահատականները, ինչ նախորդ` 2010 թվականին:

«Հայաստանի մասին տարվա ընթացքում բազմաթիվ այլ վերլուծություններ այլ կենտրոնների կողմից ևս եղել են, ընդ որում՝ բավականին դրական: Սա է պատճառը, որ ես պետք է կարողանամ համադրել այն հիմքերը, որոնք տվյալ պարբերականին թույլ են տվել նման եզրահանգման գալ: Այն հատվածը, ուր խոսում են ընտրական խախտումների մասին, առհասարակ հնարավոր չէ որևէ բան ասել, քանի որ անցած տարվա ընթացքում Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունեցել: Այս առումով հանդեսը իրադարձություններից հետ է մնացել: Հիմքերը պետք է ուսումնասիրել նաև կոռուպցիայի առկայության, ինչպես նաև դատական համակարգի անկախ չլինելու մասին նրանց դատողությունները մեկնաբանելու համար»,- ամփոփեց պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում