Wednesday, 22 07 2026
Սպասվում է կարճատև անձրև
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին

Տեր-Պետրոսյանը մի քիչ յուղ պահած կլինի

Հայ ազգային կոնգրեսի` նոյեմբերի 25-ից շրջանառության մեջ մտած Կոնգրես-ԲՀԿ «քաղաքագիտական» թեման արդեն մոտ երկու շաբաթ է` գտնվում է հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում: Իսկ ինչքա՞ն կշարունակվի այդ ուշադրությունը: Արդյոք թեման բավարար կլինի՞ Կոնգրեսի ձմեռային դադարն անցկացնելուն: Բանն այն է, որ եթե այդ թեման չլիներ, ապա նոյեմբերի 25-ի հանրահավաքից արդեն իսկ երկու շաբաթ անց Հայ ազգային կոնգրեսը, որպես քաղաքական հիմնական ուժերից մեկը, մոռացության կմատնվեր:

Ձմեռային երկարատև դադարից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը գուցե նաև հենց դա էր հաշվարկել` թեման դնելով շրջանառության մեջ: Այսինքն` գուցե գործ ունենք ոչ այնքան հեռահար քաղաքական հաշվարկի, որքան մարտավարական պարզ մտահղացման հետ, կամ հաշվարկին զուգահեռ` գործ ունենք նաև այդպիսի մտահղացման հետ: Բայց արդյոք սկսված քննարկումները կձգվե՞ն երեք-չորս ամիս` անընդհատ շրջանառության մեջ պահելով Կոնգրեսի անունը: Այստեղ գուցե էական դեր խաղա Գագիկ Ծառուկյանը` իր լռությամբ:

Տարբերակները շատ են. Ծառուկյանը թե՛ իր լռությամբ, թե՛ այն խախտելով` կարող է նպաստել թեմայի կամ շարունակությանը, կամ էլ բավական արագ փակվելուն: Օրինակ` ԲՀԿ առաջնորդը կարող է պարզապես վեր կենալ և հայտարարել, որ Կոնգրեսի հետ համագործակցություն չի պատկերացնում, կամ եթե Կոնգրեսը շատ է ուզում, ապա կարող է գալ ու միանալ ԲՀԿ-ին: Թեման այդպիսով, ըստ էության, կփակվի: Բայց Ծառուկյանը կարող է թեման փակել լռությունը մի փոքր ձգելով ևս, որովհետև եթե ԲՀԿ կողմից համարժեք զարգացումներ չլինեն՝ բացահայտ կամ ինչ-որ ակնարկի տեսքով, ապա թեման ինքնաբերաբար կսպառվի, որովհետև Կոնգրեսն ու ԲՀԿ-ն ամենևին էլ հավերժական շարժիչներ չեն, առավել ևս, որ Սերժ Սարգսյանը կարող է մի հերթական աղմկոտ փոփոխությամբ ուշադրությունը շեղել իր կողմն ու այդպիսով կրկին մոռացության մատնել Կոնգրես-ԲՀԿ թեման:

Սակայն այստեղ, բնականաբար, քայլերի դիապազոն կա նաև Կոնգրեսի մոտ: Թերևս կասկած չկա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր մի քիչ «յուղ» պահած լինել, ամբողջ «յուղը» սպառած չլինել նոյեմբերի 25-ին, որպեսզի հետո այդ պահած «յուղն» ավելացներ նոյեմբերի 25-ին վառած կրակի վրա, երբ այն սկսեր ինչ-ինչ պատճառներով մարել ժամկետից շուտ:

Այնպես որ` չի բացառվում, որ Կոնգրես-ԲՀԿ թեման ներքաղաքական այլ շերտեր չբացելու և դեպի սպառում գնալու դեպքում ձմռանը Տեր-Պետրոսյանը ինչ-որ առիթով մի քիչ էլ յուղ ավելացնի այդ կրակին` ձմեռը տաքանալու և անցկացնելու համար` Կոնգրեսի անունը վառ պահելով ներքաղաքական ձմեռային զարգացումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում