Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ովքեր և ինչպես են մսխում ԵՄ-ից ՀՀ-ին հատկացվող գումարները

Այսօր մեկնարկում է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթընի այցը Հայաստան: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Բացի այն, որ Ք.Էշթընի այցը կապվում է որպես տարածաշրջանային խնդիրների կարգավորման, Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Եվրոպայի նոր հայացքի, նոր մոտեցման մի ազդակ, պակաս կարևոր չէ ԵՄ կողմից տարածաշրջանի երկրներին տրամադրված գումարների արդյունավետության հարցը:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը պատեհ առիթ է ոչ միայն «հորթի հրճվանքով» բարձրաձայնելու, թե որքան միլիոններ է ԵՄ-ն տրամադրել ու դեռ տրամադրելու Հայաստանին և նրա հասարակական կազմակերպություններին` ժողովրդավարացման, կառավարման, մարդու իրավունքների, տնտեսական ազատականության բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, այլ մինչ այժմ հատկացրած պատկառելի գումարների արդյունավետությունը գնահատելու համար:

Մեր իրականության մեջ հաճախ, երբ զուգահեռներ են տարվում մեր և Վրաստանի իրավիճակներին, երբ մատնաշվում են Վրաստանի դրական տեմպերն ու ստեղծված բարենպաստ պայմանները, ասվում է, թե այնտեղ Արևմուտքը մեծ գումարներ է հատկացնում… Իսկ ի՞նչ է` Հայաստանին ԵՄ-ն քի՞չ գումարներ է տրամադրել… Առհասարակ` ի՞նչ է արվել Հայաստանում, բացի տարբեր ոլորտների առնչությամբ օրենսդրությունը շարունակական գործընթացով փոփոխելուց… Կամ` երբ փորձում ենք պատասխանել հարցին` ինչո՞ւ է հաջողվել Վրաստանում բազմաթիվ ոլորտներ հասցնել դրական մակարդակի, արդյոք դրա միակ պատճառաբանությունն ա՞յն է, որ այնտեղ ավելի շատ գումարներ են ներդրվել: Իհարկե ոչ: Վրաստանում պարզապես իշխանությունները քաղաքական կամք են դրսևորել, ինչը Հայաստանի գործող իշխանությունները պարզապես չունեն:

Որպեսզի ասվածը անհիմն չհնչի` ԵՄ պաշտոնական կայքում (http://eeas.europa.eu/delegations/web_en.htm ) տեղադրված փաստաթղթերից ներկայացնենք մի քանի տվյալներ, որոնք լույս են սփռում, թե վերջին տարիներին որքան գումարներ է ԵՄ-ն հատկացրել Հայաստանի կառավարությանը և հասարակական սեկտորին տարբեր ոլորտների աջակցության համար: Օրինակ` «Անչափահասների արդարադատության մոդելի մշակումը Հայաստանում» վերտառությամբ փաստաթղթից տեղեկանում ենք, որ 2010-2013թթ. Հայաստանին հատկացվել է 479,999 եվրո, 2008-2009թթ. Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին տրամադրվել է 803,484 եվրո, իսկ ահա Արդարություն և քրեական արդարադատության ոլորտի համար 2010-2011թթ. տրամադրվել է 130,000 եվրո: Շարունակենք. ՀՀ արդարադատության ոլորտից, որն, ինչպես հայտնի է, Հայաստանի ամենակոռումպացված համակարգն է, մեկ այլ խոսուն տվյալ ներկայացնենք: Հայաստանում արդարադատության աջակցության և մատչելիության նպատակով` 2009-2012թթ. ՀՀ կառավարությանը ԵՄ-ն տրամադրել է 3,961,502 եվրո: Խիստ ուշագրավ է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հատկացումը… Պարզվում է` 2009-2011թթ. տրամադրվել է 1,000,000 եվրո: ՀՀ արդարադատության նախարարության Տեխնիկական աջակցության (կամ արդարադատության բարեփոխումների առաջընթացի հատուկ աշխատանքային խմբի վերահսկման) նպատակով 2010-2011թթ. ԵՄ-ն տրամադրել է 195,304 եվրո: ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն էլ 2009-2012 թթ. տրամադրվել է 1,100,000 եվրո:

Պակաս տպավորիչ չեն հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններին տրամադրած գումարները, որոնք նպատակ են հետապնդել բարելավել, բարեփոխել, աջակցել… կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, կրթական ոլորտների, տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև Հայաստանի ենթակառուցվածքների, կապի և տրանսպորտային ոլորտի աջակցության համար տրամադրած գումարները:

Այս է պատկերը: ԵՄ-Հայաստան համագործացությունը, անշուշտ, դրական է, բայց արդյո՞ք գոյություն ունի վերահսկողություն` ԵՄ-ի տրամադրած գումարները նպատակային ծախսելու ուղղությամբ: Կարծես ժամանակն է, որ ԵՄ-ն վերանայի Հայաստանին հատկացվող աջակցությունը միայն գումարների չափերով պայմանավորելու իր քաղաքականությունը, քանի որ մեր հասարակության մեջ էլ ձևավորվում է այն հաստատուն համոզմունքը, որ գումարները, միևնույն է, դրական չեն անդրադառնում ՀՀ հասարակ քաղաքացու ապրելակերպի վրա, միևնույն է` պետական համակարգը մխրճված է կոռուպցիայի մեջ, իսկ ԵՄ-ից եկող` ամենակոպիտ հաշվարկներով շուրջ քսան միլիոն եվրոյի չափով գումարները ոչ միայն աննպատակ են ծախսվում, այլև պատրանք է ստեղծվում, թե Հայաստանը «հաստատուն քայլերով» գնում է դեպի ժողովրդավարացում: Իսկ եվրոպացի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ էլ կարծես ցանկանում են իրենց խաբել այդ համոզմունքով, և արդեն իսկ քաղաքական նկատառումներից ելնելով՝ գործող իշխանությունների բարեփոխիչ քայլերն են ողջունում ու սատարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում