ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը ՀՀ անունից ստորագրել է «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հիմնահարցերով զբաղվող վերլուծական կենտրոն հիմնելու մասին» բազմակողմ համաձայնագիրը:
Այն նախատեսում է ստեղծել վերլուծական կենտրոն դեպի ծով ելք չունեցող երկրների` միջազգային առեւտրին առավել ակտիվ ներգրավվելու հնարավորությունների ուսումնասիրումը, նրանց առջև ծառացած խնդիրների քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական աջակցություն տրամադրելու գործընթացներին նպաստումը ՄԱԿ-ի հետ շարունակական համագործակցության միջոցով:
Նշենք, որ նախապես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել էր բանաձև, որով ողջունում էր միջազգային վերլուծական կենտրոն ստեղծելու գաղափարը:







































