Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից

Մայրենի բնության նկատմամբ հերթական վանդալիզմը

Բնապահպանությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը հասարակության և պետության քաղաքակիրթ գոյակցության բաղկացուցիչներից է: Ճշմարտություն, որն, ավաղ, որևէ առնչություն չունի մեր իրականության հետ:

Ականատեսն ենք ու նաև լուռ վկան մեր բնաշխարհի նկատմամբ հերթական վանդալիզմի, իսկ այս դեպքում մեր բնության հրաշալիքներից մեկի` Թռչկանի ջրվեժի նկատմամբ ոտնձգության:

Որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան, ՀՀ Կառավարության 967-Ն որոշմամբ դեռևս 2008թ-ին Թռչկան ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձաների ցանկի մեջ: Այնուամենայնիվ, սա չի խոչընդոտել, որ Բնապահպանության նախարարության և պետական այլ մարմինների կողմից Ռոբշին» ՍՊԸ-ին 2009-2010 թթ. ( ճիշտ այն ժամանակ, երբ ջրվեժն ընդգրկված է եղել ՀՀ բնության հուշարձանների ցանկում) տրվեին մի շարք թույլտվություններ, այդ թվում նաև բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն, ջրվեժի վրա, անմիջական բացասական ազդեցության գոտում, 1 Մգվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն: Եվ սա այն դեպքում, երբ ջրվեժը սահմանվել է բնության հուշարձան,և դրա վրա ուղղակի կամ անուղղակի ազդող որեւէ գործունեություն արգելված է համապատասխան օրենսդրությամբ:

ՀԷԿ-ի կառուցման ապօրինի թույլտվությամբ խախտվել է նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, որի 19-րդ հոդվածի 1-ին կետով արգելվում է Հայաստանում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում հուշարձանի պահպանությանը սպառնացող որևէ գործունեության իրականցումը: Խախտվել են նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ կոնվենցիայի (28.06.1998թ, Օրհուս) պահանջները:

Հերթական անօրինական որոշումը, որը մեր հանրության մի մասի և բնապահպանական տասնյակ կազմակերպությունների արդարացի ընդվզման առիթ է տվել` դրդելով նրանց իրենց իրավունքներն ու հայրենիքի շահը պաշտպանել բողոքի ակցիաներով: Եվ ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս բախվում ենք մի իրականության հետ, երբ կառավարությունն ու իշխանությունները հայտարարում են մի բան, իրականացնում բոլորովին այլ, որովհետև նրանց կենսափիլիսոփայությունը սեփական գրպանից ու շահից այն կողմ չի անցնում(տեղին է հիշել Հայաստանը տարածաշրջանային տուրիզմի կենտրոն դարձնելու վերաբերյալ Կառավարության հաստատումները):
Ի դեպ, այս վարքագծի արդյունքում չի բացառվում, որ կրկնվի Շաքիի ջրվեժի ճակատագիրը, երբ այցելուներին դիմավորում է ինչ որ փնթի ու մի քանի հազար դրամի դիմաց բացում Աստծո շնորհով մեզ տրված, բայց ինչ որ մեկի կողմից սեփականաշնորհված ջրվեժի ծորակը:

Զարմանում եմ այն կույր համառությունից, որ Կառավարությունը դրսևորում է հասարակության հերթական ընդվզման դեմ` խնդիրները լուծելու քաղաքաքակիրթ ճանապարհը որդեգրելու փոխարեն մեր հայրենակիցներին դրդելով փողոցներում միտինգներում նաև եվրադատարաններում պաշտպանել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում