Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետաքննում է խորհրդարանի նախկին պատգամավոր, աջ պոպուլիստական Reform UK կուսակցության ներկայացուցիչ Էնն Ուիդիքոմբի սպանությունը։ 78-ամյա կնոջը մահացած են գտել «լուրջ վնասվածքներով» իր տանը հուլիսի 9-ի առավոտյան, ասվում է Դևոն և Քորնուոլ կոմսությունների ոստիկանության հաղորդագրության մեջ:

Քաղաքական գործչի տուն ոստիկանություն է կանչել շտապօգնության ծառայությունը։ Թե ով է հայտնաբերել Ուիդիքոմբի դին, չի հաղորդվում։

Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը սկզբնական փուլում է, բայց արագ տեմպերով է ընթանում, իսկ կասկածյալը համարվում է «սպիտակամորթ տղամարդ»։

Հուլիսի 10-ին Նյուտոն Աբոթ քաղաքում ձերբակալել են 26-ամյա մի բրիտանացու, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրան ազատ են արձակել, և նա այլևս չի ներգրավվում հետաքննության մեջ։

Դևոնի և Քորնուոլի ոստիկանության պետի տեղակալը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուիդիքոմբի սպանությունը քաղաքականապես դրդապատճառված համարելու հիմքեր չկան։ Տեղի ունեցածը նույնպես չի դիտարկվում որպես ահաբեկչություն, թեև Դևոնի և Քորնուոլի ոստիկանությունը խորհրդակցել է հակաահաբեկչական ստորաբաժանման հետ, փոխանցում է Sky News-ը։

Ուիդիքոմբի տունը շրջափակված է, դեպքի վայրի շրջակայքում երթևեկությունը դադարեցված է։ Ոստիկանները բնակարանային շրջայցեր են իրականացնում և ուսումնասիրում են տեսահսկման խցիկների ձայնագրությունները, ինչպես նաև խնդրում են տեղի բնակիչներին կիսվել միջադեպի մասին ցանկացած տեղեկությամբ։

Հուլիսի 8-ի առավոտյան Ուիդիքոմբը վերջին անգամ հայտնվել է հեռուստատեսությամբ։ Նույն օրը նա պետք է մասնակցեր Channel 5 ալիքի հաղորդմանը, սակայն, ըստ հաղորդավար Դեն Ուոքերի, դադարել էր կապի դուրս գալ։

Դրանից հետո նկարահանող խումբը կապվել է Ուիդիքոմբի գործակալի հետ և խնդրել պարզել, թե ինչ է պատահել։ Այս տեղեկությունը փոխանցվել է ոստիկանությանը, X սոցիալական ցանցում հայտնել է Ուոքերը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ցնցող է անվանել Ուիդիքոմբի սպանության մասին լուրը։ Նա մահացածին բնութագրել է որպես ականավոր քաղաքական գործչի՝ հավելելով, որ նրա մահը «ահռելի կորուստ է»։ Սթարմերը կոչ է արել որքան հնարավոր է շուտ ձերբակալել կասկածյալին՝ կարծիք հայտնելով, որ նա «ակնհայտորեն վտանգավոր է»։

Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը Ուիդիքոմբին անվանել է «Մեծ Բրիտանիայի ամենահայտնի կին քաղաքական գործիչը Մարգարեթ Թետչերից ի վեր», առանց որի ամբողջ երկիրը դարձավ «շատ ավելի աղքատ»։

Ուիդիքոմբի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել նաև նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնն ու Ռիշի Սունակը։

Քաղաքականություն և պարեր. ինչով է հայտնի Էնն Ուիդիքոմբը

Էնն Ուիդիքոմբը 1987-ից 2010 թվականներին եղել է Պահպանողական կուսակցությունից Համայնքների պալատի պատգամավոր։ Քաղաքական գործիչը դեմ էր աբորտներին և ԼԳԲՏ իրավունքների ընդլայնմանը, թերահավատորեն էր վերաբերվում կլիմայի փոփոխության հարցին և պաշտպանում էր մահապատժի վերադարձը, նշում են Sky News-ն ու Guardian-ը։

1990-ականներին Ուիդիքոմբը զբաղեցրել է զբաղվածության հարցերով նախարարի և բանտերի գործերով նախարարի պաշտոնները։ Նույն ժամանակաշրջանում նա ընդունել է կաթոլիկություն, այդ թվում՝ Անգլիկան եկեղեցում կանանց որպես քահանա ձեռնադրելու հետ անհամաձայնության պատճառով։

2016 թվականին Ուիդիքոմբը, լինելով եվրասկեպտիկ, աջակցեց Մեծ Բրիտանիայի դուրս գալուն ԵՄ-ից։ Նա քաղաքականություն վերադարձավ 2019 թվականին՝ Նայջել Ֆարաժի հետ միասին դառնալով Եվրախորհրդարանի պատգամավոր Brexit կուսակցությունից։ 2023 թվականին Ուիդիքոմբը միացել է Ֆարաժի Reform UK կուսակցությանը և դարձել ներգաղթի և արդարադատության հարցերով դրա խոսնակը։

Քաղաքականությունից դուրս Ուիդիքոմբը հայտնի էր հեռուստատեսային շոուներին մասնակցելու շնորհիվ՝ Strictly Come Dancing պարային շոուին, որտեղ նա հեռուստադիտողների աջակցության հաշվին մնաց ինը շաբաթ, և Celebrity Big Brother ռեալիթի շոուին, որտեղ զբաղեցրեց երկրորդ տեղը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում