Tuesday, 14 07 2026
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը

Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել

Բեռլինում նախատեսվում է քանդել նացիստական Ռեյխսկանցլերիայի՝ Կայսերական գրասենյակի հետ կապված բունկերը՝ բնակելի համալիրներ կառուցելու համար։

Սա Ադոլֆ Հիտլերի իշխանության նախկին կենտրոնի վերջին պահպանված տարրերից մեկն է։ Նացիստական առաջնորդի՝ Բեռլինի կենտրոնում գտնվող գրասենյակից բունկերից բացի գրեթե ոչինչ չի մնացել. գրում է BBC-ն՝ հավելելով, որ այժմ այն ցանկանում են քանդել՝ բազմաբնակարան շենքեր և գրասենյակներ կառուցելու համար։

Ռեյխսկանցլերիայի նոր շենքը, որը կառուցվել էր Հիտլերի սիրելի ճարտարապետ Ալբերտ Շպեերի կողմից, ծանր վնասվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում, իսկ 1949 թվականին քանդվել խորհրդային զորքերի հրամանով։

Այնուամենայնիվ, բունկերը մինչ օրս երևում է ամայի տարածքում։

Սենատոր Քրիստիան Գեբլերը կարծում է, որ այս վայրը կարող է ուխտագնացության օբյեկտ դառնալ։ Քանդման հակառակորդները, այդ թվում՝ Բեռլինի «Ստորգետնյա աշխարհ» ասոցիացիայից Դիտմար Արնոլդը, այս քայլն անվանում են «բացարձակ խենթություն» և առաջարկում են բունկերը վերածել թանգարանի։ Հուշարձանների հարցերով Բեռլինի պետական խորհուրդը նույնպես դեմ է արտահայտվել քանդմանը՝ նշելով օբյեկտի պատմական արժեքը։

Արնոլդը վերջին անգամ բունկեր է այցելել 2007 թվականին, և, նրա խոսքով, այն շատ լավ վիճակում էր։

Նա նշել է, որ սա այն ավելի հայտնի «Ֆյուրերի բունկերը» չէ, որտեղ Հիտլերն ու Եվա Բրաունը ինքնասպանություն գործեցին, և որը գտնվում է մոտ 120 մետր դեպի հյուսիս։ Այս բունկերն օգտագործվել է Ռեյխսկանցլերիայի աշխատակիցների կողմից։ Պատերազմի վերջում կառույցի ներսում հոսպիտալ էր ստեղծվել։

Ըստ Արնոլդի՝ բունկերային համալիրի 1200 քառակուսի մետր տարածքը մնացել է անձեռնմխելի. պատերի և առաստաղի հաստությունը 1,7 մետր է։

Նա կարծում է, որ հնարավոր կլիներ նույնիսկ կառուցապատում անել դրանց վրա՝ առանց ամբողջ բունկերը քանդելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում