Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով

Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է 30 տարվա բանտարկության՝ Փհենյան անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ուղարկելու համար՝ ռազմական դրություն հայտարարելու պատրվակ ստեղծելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել հակառակորդին օգնելու և իշխանությունը չարաշահելու համար։ Հակառակորդին օգնության հոդվածն օգտագործվում է, եթե ռազմական ոլորտում Կորեայի Հանրապետության շահերին վնաս է հասցվել նույնիսկ առանց ԿԺԴՀ-ի հետ ուղղակի նախահամաձայնության։

2024 թ. աշնանը Հարավային Կորեայի տարածքից արձակվել է մի քանի անօդաչու սարք, որոնք թռուցիկներ են տարածել Փհենյանի շրջակայքում։ Դրանցից առնվազն մեկը կործանվել է և հայտնվել հյուսիսկորեացի ինժեներների ձեռքում։

30 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև նախկին պաշտպանության նախարար Կիմ Յոն-Հյունը՝ այդ գործողություններում իր դերակատարման համար։ Անօդաչուների գործողությունների հրամանատարության նախկին ղեկավարն էլ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։

«Չնայած այդ գործողության պատճառով ռազմական ոլորտի շահերին պատճառված վնասի մակարդակն, ինչպես թվում է, լուրջ չի եղել, ամբաստանյալները փորձել են սադրել Հյուսիսային Կորեային՝ որպես քողարկում օգտագործելով ռազմական գործողությունը՝ ռազմական դրություն հայտարարելու պայմաններ ստեղծելու նպատակով», – նշել է դատավորը։

«Այդ գործողությունը չի կարելի դիտել որպես արդարացի պատասխան Հյուսիսային Կորեայից աղբով փուչիկների արձակմանը. այն կատարվել է անձնական դրդապատճառներով, որոնք կապված չեն պետական անվտանգության կամ պաշտպանության հետ», – հավելել է դատարանը:

2024 թ. ամռանը և գարնանը Հյուսիսային Կորեայի տարածքից արձակվել են աղբով փուչիկներ՝ ի պատասխան ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկների ուղարկման:

2024 թ. դեկտեմբերին այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Յուն Սոկ Յոլը սահմանադրության խախտմամբ հայտարարել է ռազմական դրություն, ինչի համար հետագայում նրան հեռացրել են իշխանությունից: 2025 թ. փետրվարին առաջին ատյանի դատարանը Յուն Սոկ Յոլին դատապարտել է ցմահ բանտարկության՝ պետական ​​համակարգի դեմ խռովության համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում