Tuesday, 21 07 2026
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հունիսի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Տոկիո։ Բաքվի մամուլը ընդգծել է, որ 2006թ․-ից ի վեր դա այդ մակարդակի երկրորդ այցն է։ Բայրամովը Տոկիո է գործուղվել Ստամբուլում Թուրքիայի և Վրաստանի պաշտոնակիցների հետ հանդիպումից անմիջապես հետո։ Ստամբուլում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, հաղորդուղիների բացման հետ կապված հարցեր։ Հարավային Կովկասը Չինաստան-Կենտրոնական Ասիա-Եվրոպա հաղորդակցության հանգուցակետն է, իսկ առաջնային դեր, շնորհիվ աշխարհագրական դիրքի, ունի Ադրբեջանը։

Պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականությունը, սակայն, ավելի խորքային սեւեռում ունի։ Ալիևին պետք է ամբողջովին «լեգիտիմացնել» քառասունչորսօրյա պատերազմը, Լեռնային Ղարաբաղի անեքսիան և հայ բնակչության բռնատեղահանությունը, ուստի նա ձգտում է հանդես գալ Հարավային Կովկասում «խաղաղության, ինտեգրացիայի և համագործակցության ճարտարապետի» աուրայում։ Այս առումով հատկանշական է, որ նրա համառ ջանքերի արդյունքում ձևավորվել է Կենտրոնական Ասիա+ Ադրբեջան «տնտեսա-կոմունիկացիոն միասնական տարածաշրջան», որ առայժմ ֆորմալ ձևակերպում չի ստացել։

Բայրամովը, ամենայն հավանականությամբ, Տոկիոում փորձելու է «հող շոշափել», թե արդյոք հնարավո՞ր է Ադրբեջանը «տեղավորել» Ճապոնիա-Կենտրոնական Ասիա պայմանավորվածություններում, որ ձեռք են բերվել անցյալ տարի։ Գործնականում Ադրբեջանը Ճապոնիայի հետ սահմանափակ կապեր ունի, Բաքուն նախապատվությունը տալիս է Չինաստանին։ Բայց եթե առկա է Հարավային Կովկասի տեսանելի խաղաղությունը «ադրբեջանական նախաձեռնությամբ փաթեթավորելու» անհրաժեշտություն, ապա Տոկիո «համաձայնությունը չէր խանգարի»։

Թե քառասունչորսօրյա պատերազմից հետո երկու տարիներին, երբ գործընթացները Մոսկվայի «միջնորդության հույսին» էին Իլհամ Ալիևը ինչ «խաղաղություն» էր պատկերացնում, Հայաստանում, երևում է, քչերն են հիշում։ Ընդ որում, Ալիևից ոչ պակաս համոզմունքով նոյեմբերի 9-ին փաստաթուղթը «կապիտուլյացիա» էին անվանում նաև Հայաստանի նախկին նախագահները։ Այսօր փաստացի հաստատված խաղաղությունը Ալիևի պարտադրանքի հակապատկերն է։ Բավական է հիշել մայիսի 28-ի զորահանդեսը։

Այս իրողությունը միջազգայնացնելու խիստ անհրաժեշտություն կա, որովհետև ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է և պետական շահերը կարող է լիովին սպասարկել այն դեպքում միայն, եթե կողմերի պատասխանատվությունը և հնարավորությունները խստորեն հավասարակշռվեն։ Ադրբեջանում, անշուշտ, համաձայնեցված պայմաններով Հայաստանի հետ խաղաղության ավելի մեծ թվով թշնամիներ կան, քան Հայաստանում՝ «ռևանշիստներ»։ Բայց Բաքվի քարոզչությունը կառուցվում է նարատիվով, թե իբր Ալիևը «խաղաղություն» է պարտադրել։

Սա միայն այսօրվա համար չէ, նաև և ավելի շատ վաղվա «ֆորս-մաժորից ապահովագրվելու» համար է, որին պետք է հակադրվի «Ադրբեջանը հարկադրված է հարգել միջազգային իրավունքը, և դա Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումն» է խոսույթ, որպեսզի հավանական համագործակցությունից Հայաստանը իրավունքի ուժով մասնաբաժին ունենա։ Խոսքը միայն Հայաստան-Ադրբեջան և հայ-թուրքական «գործընկերության» մասին չէ։ Աշխարհաքաղաքական սուբյեկտությունը հենվելու է խաղաղության «բաժնետոմսերի» վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում