Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 5-ին։ Նիստի օրակարգի թեմաներն են եղել անձնական տվյալների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։

Ինչպես տեղեկանում է ՀՀ ՄԻՊ գրասենյակից, նիստի բացման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է երեխաների ակտիվ մասնակցությունն իրենց վերաբերող հարցերի քննարկման ու որոշումների կայացման գործընթացներին՝ ընդգծելով, որ երեխաների ձայնը պետք է լսելի լինի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։

Անահիտ Մանասյանն ընդգծել է հատկապես թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը՝ շեշտադրելով, որ երեխաների իրազեկվածությունն ու կարողությունների զարգացումն այս ոլորտում առանձնահատուկ նշանակություն ունեն։

Պաշտպանը նշել է, որ խորհրդի գործունեությունը վաղուց արդեն դուրս է եկել միայն խորհրդակցական ձևաչափի շրջանակներից՝ դառնալով երեխաների ու երիտասարդների հզորացման, առաջնորդության զարգացման և իրավունքների պաշտպանության կարևոր հարթակ։ Անահիտ Մանասյանը նաև առանձնահատուկ կարևորել է այն հանգամանքը, որ խորհրդի նախկին անդամներից շատերը շարունակում են ներգրավված մնալ երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով նոր սերնդին։

«Ձեզանից յուրաքանչյուրը ոչ միայն իրավունքների կրող է, այլև կարևոր դերակատար՝ երեխաների իրավունքների պաշտպանության և երիտասարդների հզորացման գործընթացներում։ Շատ կարևոր է, որ երիտասարդները ներգրավված լինեն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներում և ակտիվորեն նպաստեն իրենց ձայնը լսելի դարձնելուն»,-նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը նաև անդրադարձել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությանը ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում կազմակերպվող միջոցառումներին՝ ընդգծելով, որ նրանց գործունեությունը կարևոր ներդրում է ոչ միայն հաստատության, այլև ամբողջ երկրի համար։

Նիստի ընթացքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) փորձագետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կիրառվող հիմնական հասկացությունները, անձնական տվյալների տեսակները, ինչպես նաև տվյալների մշակման հիմնարար սկզբունքները՝ օրինականության, անհրաժեշտության և համաչափության ապահովման տեսանկյունից։

ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Յուրետա Գրիգորյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։

Նիստն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեխայի լավագույն շահի ապահովման, դպրոցներում բուլինգի և բռնության տարբեր դրսևորումների կանխարգելման, բացահայտման և արդյունավետ արձագանքման մեխանիզմներին, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ արդիական հարցերի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում