Wednesday, 22 07 2026
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Ընտրությունները պետք է վերականգնեն Մայր աթոռի աստվածառաք կարգավիճակը

Համացանցում տարածվել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի տեսաուղերձը, որ ավելի հասանելի լինելու կամ «պատվիրատուներին» հասկանալի լինելու և նրանց մոտ կասկածի տեղ չթողնելու համար ուղեկցվում է ռուսերեն տիտրերով։

Սա, երևի, Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ բարձրաստիճան հոգևորականը հանդես է գալիս իբրև ոչ թե հոգեւոր սպասավոր և քարոզիչ, այլ ընտրական գործընթացի անմիջական մասնակից, ընտրապայքարի սուբյեկտ։

Հայ եկեղեցու փաստացի գլուխ Գարեգին Բ․-ի կողմից «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին այցելությունը, իհարկե, վկայություն էր, որ Մայր աթոռը նրան աջակցում է, բայց եթե դա կարելի էր ներկայացնել որպես տնային կալանք անցկացնող հավատացյալ մարդուն «հոգևոր տոկունություն ներշնչելու» համար արված քայլ, ապա Եզրաս արքեպիսկոպոսի տեսաուղերձը որևէ կերպ համատեղելի չէ նրա կարգավիճակին, քանի որ նրա խոսքը թե ենթատեքստով, թե կոնկրետ ձևակերպումներով բացառապես քաղաքական է։

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը դիմում է ոչ միայն իր հավատավոր հոտին, այլև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հորդորում, որ հունիսի յոթին ներկայանան ընտրատեղամաս և քվեարկեն «հանուն ուժեղ հայրենիքի, Հայ եկեղեցին կեղծ բարեփոխիչներից պաշտպանելու և ազգային արժանապատվության վերականգնման»։

Ուշագրավ է, որ անցյալ շաբաթ մի խումբ մտավորականներ այցելել են Մայր աթոռ։ Այդ առթիվ լրատվամիջոցներից մեկը անոնս է արել, որ նրանք «պատրաստվում են Վեհափառին խնդրել, որ դիմի ժողովրդին»։ Գարեգին Բ․-ն ընտրությունների քարոզարշավին ուղղակի և իր դեմքով ներգրավվելուց ձեռնպահ է մնացել, և այդ պարտավորությունը դրել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ իր հարազատ եղբոր, վրա։

Ըստ երևույթին, այդ տեսաուղերձը «Ուժեղ Հայաստանի» վերջին քարոզչական ռեսուրսն է, որի արդյունավետությունը քաղաքական իմաստով խիստ կասկածելի է, իսկ Հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը հասցված վնասը՝ առարկայորեն շոշափելի։ Այն բացահայտում է ռուսաստանաբնակ հայ օլիգարխներից Մայր աթոռի ենթակայական կախվածությունը, պսակազերծում բարձրաստիճան հոգևորականությանը՝ որպես նախկին իշխանական համակարգի «կցորդի»։

Առերևույթ խոսելով Եկեղեցու պաշտպանության մասին, Եզրաս արքեպիսկոպոսը բացահայտում է, որ Մայր աթոռը հենց օլիգարխիայից փրկվելու, հոգևոր կենտրոնի դարավոր առաքելությանը վերադառնալու խնդիր ունի։

Արժե նաև զուգահեռել, որ զուգահեռաբար տարածվել են Ռուսաստանի հայերի միության ռեգիոնալ մի քանի, անգամ՝ Ադիգեայի, կառույցների ղեկավարների տեսաուղերձները։ Նրանք Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել «հանուն ռուս և հայ ժողովուրդների դարավոր եղբայրության, որովհետև միայն այդ դեպքում է, որ Հայաստանը լուսավոր ապագա կունենա»։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» Մայր աթոռը վերածել է քաղաքական քարոզչոության ամբիոնի, Գարեգին Բ․-ին և Ռուսաստանի հայերի միության նախագահին բերել նույն «կարգավիճակի»։ Ընտրություններն, իրոք, պետք է լուծեն նաև Մայր աթոռի աստվածառաք կարգավիճակը վերականգնելու հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում