Monday, 27 07 2026
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի հարվածել Լիբանանում գտնվող թիրախներին

Իսրայելն ԱՄՆ-ի և Լիբանանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակներում իրավունք ունի հակազդել սպառնալիքներին Լիբանանի տարածքում, չնայած հրադադարին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք հարվածներ ենք հասցնում և՛ անվտանգության գոտում, և՛ անվտանգության գոտուց ու Լիտանի գետից դեպի հյուսիս։ Մենք ունենք գործողությունների ազատություն՝ ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու համար. սա այն համաձայնագրի մի մասն է, որը մենք կնքել ենք ԱՄՆ-ի և Լիբանանի իշխանությունների հետ», – Նեթանյահուի խոսքը մեջբերում է նրա գրասենյակը։

Նեթանյահուն նաև նշել է Իսրայելի զինվորականների ձեռքբերումները Լիբանանում, ինչպիսիք են մեծ թվով հրթիռային կայանքների ոչնչացումը և Լիբանանի հարավում անվտանգության գոտու ստեղծումը, որը կանխում է Իսրայելի հյուսիսի վրա հնարավոր հարձակումները։

Դրա հետ մեկտեղ վարչապետն ընդգծել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի կողմից սպառնալիքը դեռևս գոյություն ունի։ Նրա խոսքով՝ հիմնական սպառնալիքն այժմ ներկայացնում են հրթիռները և անօդաչու թռչող սարքերը։ Դրանք «Հեզբոլլահ»-ի սպառազինությունների հիմնական տեսակներն են, և այդ պատճառով, Նեթանյահուի խոսքով, Իսրայելը ձգտում է խմբավորման զինաթափմանը։

Լիբանանն ու Իսրայելն ապրիլի 17-ին համաձայնել են տասնօրյա հրադադարի շուրջ։ Ընդ որում, լիբանանյան բանակը չի մասնակցել Իսրայելի հետ հակամարտությանը. մարտական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ» շարժումը՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակման: Շարժումը հրադադարի շուրջ պայմանավորվածության մասնակից չէ։

Չնայած հրադադարին, իսրայելցի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը վերսկսել են հարվածները միմյանց դիրքերին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում