Անդրեա Պիռլոն չի նշանակվի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, քանի որ չեղարկվել են բոլոր այն հանդիպումները, որոնք վերաբերում էին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը։
Ըստ հրապարակման՝ ֆեդերացիայի նախագահ Ջովանի Մալագոն դեռևս համաձայնություն չի տվել Պիռլոյի նշանակման աշխատանքները շարունակելու համար, ինչի ֆոնին ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և նրա խորհրդական Լեոնարդոն կարող են հրաժարական տալ, եթե մարզիչը չգլխավորի հավաքականը։
Նշվում է նաև, որ իրավիճակի վրա կարող է ազդեցություն ունեցած լինել Պիռլոյի համագործակցությունը ռուսական բուքմեյքերական ընկերության հետ, ինչը լայն արձագանք էր գտել երկրում։









































