Saturday, 25 07 2026
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է

ԱՄՆ-ն Կիևից պահանջել է դադարեցնել հարձակումներն ամերիկյան տնտեսական շահերի դեմ

ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի կառավարությանը զգուշացրել է, որ Կիևի հարձակումները Նովոռոսիյսկի նավթային օբյեկտների վրա ազդել են Ղազախստանում ամերիկյան ներդրումների վրա, և պահանջել է զերծ մնալ դրանցից։ Ինչպես  տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան ճեպազրույցի ժամանակ։

«Մենք լսել ենք, որ ուկրաինական հարձակումները Նովոռոսիյսկի վրա ազդել են որոշ ամերիկյան ներդրումների վրա, որոնք իրականացվում են Ղազախստանի միջոցով։ Եվ մենք Պետքարտուղարությունից լսել ենք, որ պետք է զերծ մնանք ամերիկյան շահերի դեմ հարձակումներից», – ասել է Ստեֆանիշինան՝ պարզաբանելով, որ պաշտոնական դիվանագիտական ​​ծանուցում է ստացել Պետքարտուղարությունից:

Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ն չի ակնարկել, որ Կիևը պետք է զերծ մնա Ռուսաստանի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից։

«Դա կապված էր հենց այն փաստի հետ, որ դա ազդել է ամերիկյան տնտեսական շահերի վրա։ Մենք դա հաշվի ենք առել»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Պետքարտուղարության ծանուցման մեջ նշվել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում չունի այնպիսի տնտեսական շահեր, ինչպիսիք Ղազախստանում։ Ստեֆանիշինան ափսոսանք է հայտնել, որ անկախության 35 տարվա ընթացքում Կիևը չի կարողացել հասնել Վաշինգտոնի հետ տնտեսական փոխգործակցության նույն մակարդակին, որին հասել է Աստանան։

2025 թ. նոյեմբերի վերջին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նովոռոսիյսկի սևծովյան նավահանգստին՝ վնասելով ոչ միայն ռուսական շահերը, այլև կարևորագույն խողովակաշարը. սա հանգեցրեց ղազախական նավթի արտահանման զգալի անկման: Ամերիկյան Chevron էներգետիկ ընկերությունը Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խոշոր բաժնետեր է։ Այս խողովակաշարի միջոցով ղազախական նավթահանքերից նավթը տեղափոխվում է Սև ծով՝ համաշխարհային շուկաներ արտահանման նպատակով:

Իսկ 2026 թ. հունվարին անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքի մոտ գտնվող լցանավերի, որոնք վարձակալվել էին Ղազախստանից նավթի փոխադրման համար:

Փետրվարին Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջուլի Ստաֆտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զբաղվում է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի անվտանգության հարցերով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում