Thursday, 23 07 2026
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը

Հայաստան-Իսրայել շփումները Թուրքիային «մտահոգում են»

Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի Երուսաղեմ այցից և էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի Իսրայելի դեսպանի հետ հանդիպումից հետո Բաքվի պաշտոնական մամուլը մի քանի ակնհայտորեն ուղղորդված հրապարակումներով անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերություններին՝ առանձնակի մտասևեռվելով Իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենեիի գլխավոր խորհրդական Վելայեթիի հայտարարության վրա: Գլխավոր եզրակացությունը, որին հանգում են այդ «վերլուծությունները», ձևակերպել է իշխանական haqqin.az-ը. «Հանուն Իսրայելի հետ մերձեցման Հայաստանը զոհաբերում է Իրանի շահերը»:

Հայաստանի և Իսրայելի միջև ցանկացած համագործակցություն, բնականաբար, պաշտոնական Բաքվին, մեղմ ասած, անհանգստացնում է: Ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը հրեական պետության հետ ստեղծել և սերտ հարաբերություններ է զարգացրել հատկապես սպառազինությունների և տեխնոլոգիաների ձեռքբերման առումով: Զուտ գործառնականից բացի իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը Հայաստանում և առհասարակ հայ ժողովրդի ընկալումներում հրեական պետության նկատմամբ ձևավորել է կանխատեսելի բացասական վերաբերմունք:

Այս փուլում, երբ Երուսաղեմում կայացել է Իսրայել-Հունաստան-Կիպրոս գագաթաժողով, որի շուրջ Թուրքիայի արձագանքը չափազանց կոշտ է, իսկ դրան նախորդել են պաշտպանական գերատեսչությունների մակարդակով հայ-հունական խորհրդատվությունները, Անկարայի մերձակայքում Լիբիայի բարձրաստիճան զինվորական պատվիրակության ինքնաթիռի կործանման պատճառների մասին թուրք պաշտոնաթող գեներալ Գյուրայ Արփայը տեսակետ է հայտնել, որ Իսրայելը և Հունաստանը «մտադիր են իրենց կեղտոտ ծրագրերում ներգրավել նաև հայերին»:

Այդ մասին նա ասել է իշխանամերձ Turkiye պարբերականին: Ընդսմին, թուրք պաշտոնաթող գեներալը նույն հարթության վրա է գնահատել նաև նոյեմբերի սկզբներին վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական «Հերկուլես» ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումը, որ նրա ներկայացմամբ «տեղի է ունեցել Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններից հետո»: Գյուրայ Արփայն ակնհայտորեն ակնարկում է, որ թե լիբիական, թե թուրքական ինքնաթիռը «կործանվել է արտաքին միջամտությամբ»:

Ուշագրավ է, որ նույն օրը Պակիստանի ԶՈՒ ԳՇ պետը բանակցություններ է վարել Լիբիայի անջատողական ուժերի հրամանատար Խավթարի, իսկ Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը՝ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ: Ինչպես թուրքական աղբյուրներն են փոխանցում, կողմերը եկել են հայտարարի, որ «Իրանի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է»: Մոտակա օրերին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն կմեկնի Միացյալ Նահանգներ: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ եկող տարվա «կեսերին Իսրայելը նոր հարվածներ կհասցնի Իրանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում