Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ծրագիրը գրանցել է շոշափելի և չափելի արդյունքներ 316 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման միջոցով. ՇՄ նախարար

Տեղի ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի Խորհրդի նիստը՝ ծրագրի առաջընթացը գնահատելու, իրականացման ընթացքում առաջացած մարտահրավերները քննարկելու և ծրագրի սահուն ավարտն ապահովող գործողությունները համաձայնեցնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Նախարարը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել ծրագրի արդեն արձանագրված չափելի արդյունքները։

«Այս պահի դրությամբ Ծրագիրը գրանցել է շոշափելի և չափելի արդյունքներ 316 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման միջոցով՝ ապահովելով CO₂ արտանետումների տարեկան կրճատում մոտ 63,000 տոննայի չափով։ Ծրագրից օգտվել է ավելի քան 400,000 մարդ, որոնց կեսից ավելին կանայք և աղջիկներ են։

Շենքերին բաժին է ընկնում Հայաստանում էներգիայի վերջնական սպառման շուրջ 35%-ը, և դրանց էներգետիկ բնութագրերի բարելավման արդյունքում ապահովվում են նաև բնապահպանական օգուտները, քանի որ կլիմայի փոփոխության համամոլորակային ճգնաժամի հասցեագրմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն կարևոր նշանակություն ունի։

Ծրագրի հաջող ավարտը մեծապես կախված է պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի միջև արդյունավետ և ժամանակին համագործակցությունից»,-նշել է նախարարը։

«Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է ուժեղ և շարունակական գործընկերություններ»,— ասաց Նաթիա Նացվլիշվիլին՝ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչը։ «Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանի կառավարության միջև սերտ համագործակցությունը կլիմայական պարտավորությունները վերածում է մարդկանց առօրյա կյանքում իրական բարելավումների։ Երբ մենք մտնում ենք եզրափակիչ փուլ, թափը պահպանելը վճռորոշ կլինի երկարաժամկետ ազդեցությունը առավելագույնի հասցնելու համար»,- իր ելույթում նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Նա ընդգծել է ուժեղ ազգային սեփականատիրության և հաստատությունների միջև համակարգման կարևորությունը՝ նշելով, որ ձեռք բերված առաջընթացը արտացոլում է արդյունավետ համագործակցություն՝ թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում։

Խորհուրդը քննարկել է նաև արդյունքների կայունացման և ծրագրից հետո շարունակականության ապահովման հարցերը՝ ընդգծելով միջգերատեսչական համագործակցության նշանակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում