Կամբոջան հայտնել է, որ թաիլանդական F-16 կործանիչները կրկին հարձակվել են երկրի վրա՝ ներխուժելով սահմանից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդում է Khmer Times թերթը՝ հղում անելով Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարությանը:
Ըստ գերատեսչության՝ դեկտեմբերի 24-ի առավոտյան մոտավորապես ժամը 10:00-ին «Թաիլանդը F-16 կործանիչներով վեց ռումբ է նետել Կամբոջայի հյուսիս-արևմուտքի Բատամբանգի նահանգի Բանանի շրջանում»:
«Բնակիչները ստիպված են եղել փախչել Թաիլանդի օդային ագրեսիայից», – նշել են Պաշտպանության նախարարությունում:









































