Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

Ղազախստանից և ՌԴ-ից ներկրված ցորենը անցել է լաբորատոր բոլոր փորձաքննությունները. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել.

«Քանի որ որոշ շրջանակների կողմից սոցիալական հարթակներում շարունակվում են Ղազախստանից ներկրված ցորենի թեման «տաք» պահելու փորձերը, ևս մեկ անգամ անդրադառնում ենք դրանցից մեկին՝ լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառմանը, հստակեցնելով՝

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հստակ կատարել է իր գործառույթները՝ իրականացնելով նմուշառում թե՛ Ռուսաստանի Դաշնությունից, թե՛ Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակներից:

Լաբորատոր փորձարկումներն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում երեք ուղղություններով՝

1․ բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների,
2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների,
3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:

Փորձարկումների արդյունքները հետևյալն են՝

  • բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել
  • անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել
  • որակի ցուցանիշների փորձարկումների շրջանակում՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների, Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանել է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին։

Սա է իրականությունը:

Լրագրողը ո՞ր միջազգային բացահայտման համաձայն է պնդում, թե «ղազախական այդ ցորենը աճեցվել է այն տարածքում, որտեղ միջուկային զանգվածային փորձարկումներ են արվում», ի՞նչ հաստատված հիմնավորումներ կան այդ մասին, անհայտ է:

Իսկ թե ինչ է «ալֆա» տոքսինը, հատկապես՝ քիմիական ծագման, որով փորձ է արվում «ահաբեկել» հանրությանը, միայն գրողը կիմանա:

Ի վերջո, հրապարակել ալյուրի տուփերի նկարներ, որոնց մակնշման մեջ հստակ գրված է՝ «արտադրված է բարձրակարգ ցորենից», հետո պնդել, որ դրա հումքը Ղազախստանից նոյեմբերին բերված ցորենն է ու չհրապարակել տուփի վրա գրվող արտադրության ժամկետը, պարզ-մանիպուլատիվ-դատապարտելի գործելաոճ է:

Հրապարակում ենք լաբորատոր փորձաքննությունների արձանագրությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում