Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

Իսրայելը եկող տարի Իրանին «նոր հարվածներ կհասցնի՞»

Իրանի հրթիռային ծրագրին տեղյակը աղբյուրը և ամերիկյան չորս նախկին պաշտոնյաներ NBC-ին ասել են, որ Իսլամական հանրապետությունը «կարող է ամիսը 3000 հրթիռ արտադրել»: Նրանք համարում են, որ դա Իսրայելի համար «ամենալուրջ սպառնալիքն է»: Այս տեղեկությունը տարածվել է Բենիամին Նաթանյահուի ԱՄՆ այցին ընդառաջ: Ավելի վաղ իսրայելական մամուլը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 29-ին Նաթանյահուին կընդունի Սպիտակ տանը: Վերջին տեղեկություններով՝ Թրամփը Նաթանյահուին կհյուրընկալի Ֆլորիդայի նահանգում Մար-ա-Լագո անձնական դաստակերտում:

Այդ արարողակարգը մեկնաբաններին թույլ է տվել ենթադրել, որ Իսրայելի վարչապետը Միացյալ Նահանգների նախագահին կներկայացնի Իրանին «կանխարգելիչ հարվածներ հասցնելու ծրագիր, որ ենթադրում է նաև ամերիկյան կողմի մասնակցություն»: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը մոտ երկու ամիս առաջ Օմանի միջոցով Իրանին բանակցությունների առաջարկություն է ներկայացրել, որ Թեհրանի կողմից ըստ էության մերժվել է: Իսլամական հեղափոխության և երկրի հոգեւոր առաջնորդ Խամենեին ԱՄՆ նախագահի ձևակերպումները «ոչ հարգալի» է գնահատել:

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները վերջին երկու-երեք ամիսներին պարբերաբար գրել են, որ Իսրայելը «մինչև եկող տարվա կեսերը Իրանին նոր հարվածներ կհասցնի»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն անցնող շաբաթասկզբին հերքել է տպավորությունը, որ ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորումից հետո Մոսկվան «կլքի Թեհրանին»: Իսրայելական մամուլը տեղեկություն է տարածել, որ Երուսաղեմի Սերգիևյան վանատան տարածքում բացվել է «Ռուսական տան» մասնաճյուղ: Իսրայելում ընդդիմությունը համոզված է, որ Պուտինը «խորհրդարանական ընտրություններին կաջակցի իր վաղեմի բարեկամ Նաթանյահուին»:

Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ նոր հարձակումների մասին տեղեկություններում աչքի է զարնում այն, որ Նաթանյահուն Թրամփին «համոզում է, որ դա համապատասխանում է ոչ միայն Իսրայելի, այլեւ Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերի ամրապնդմանը»: Հարավային Կովկասը նույնպես Իրանին սահմանակից տարածաշրջան է, որտեղ Միացյալ Նահանգները նախատեսում է մի շարք, այդ թվում՝ «Թրամփի երթուղի», ծրագրեր իրականացնել: Սյունիքում հաղորդուղիների վերականգնման շուրջ Թեհրանից վերջերս հնչած «մտահոգությունները», հավանաբար, պայմանավորված են Իսլամական հանրապետության ավելի խոր անհանգստություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում