Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Կամո Ցուցուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել ներգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը» թեմայով ներգերատեսչական աշխատանքային խմբի նիստ:

Նիստին մասնակցում էին ՆԳՆ հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի, Պետական ռեզերվների գրասենյակի, ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչներ, Ոստիկանության և ՓԾ ծառայողներ։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ընդգծելով գործողությունների ծրագրի իրականացման գործընթացի օբյեկտիվ գնահատումն ապահովելու, առկա խնդիրները վեր հանելու և դրանք լուծելու ուղղությամբ համատեղ առաջարկությունների կարևորությունը՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ ներգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպման նպատակը բարեփոխումների ռազմավարության շարունակականությունն ապահովելն է:

«Վեր հանելով առկա խնդիրները, բացթողումներն ու դրանց պատճառները, հստակեցնելով միջգերատեսչական լուծումներ պահանջող քայլերը՝ հնարավորություն կունենանք ձևակերպել 2026 թվականի համար համաձայնեցված և իրագործելի գործողությունների շրջանակը և ապահովել ծրագրի համակարգված զարգացումը»,-նշել է Կամո Ցուցուլյանը։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Մերուժան Խաչատրյանը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի ընթացքը, ձեռքբերումներն ու առկա խնդիրները:

Աշխատանքային խմբի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, դրանց ընթացքում առաջացած խնդիրներն ու լուծման վերաբերյալ իրենց առաջարկությունները։

Նիստում քննարկվել են աղետների ռիսկի կառավարման օրենսդրության բարելավման, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման համակարգի ձևավորման, արտակարգ իրավիճակներում պաշտպանվածության մակարդակի բարձրացման, հետաղետային կարիքների գնահատման և վերականգման, կամավորական գործունեության զարգացման, զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերում աղետների ռիսկի կառավարման բաղադրիչների ներառման և մի շարք այլ հարցեր:

Կամո Ցուցուլյանը հորդորել է հետևողականորեն աշխատանքներ իրականացնել ռազմավարությամբ սահմանված բոլոր ուղղություններով, կատարված աշխատանքի և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ, ինչը թույլ կտա գործնականում ծագող խնդիրներին արձագանքել ժամանակին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում