Ավելի մատչելի էլեկտրոմոբիլներ․ ինչ հնարավորություններ է բացում 15 000-ի քվոտան
2026 թվականին Հայաստանին կհատկացվի 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա։ Այն ներառում է ինչպես ամբողջովին էլեկտրական, այնպես էլ հիբրիդային ավտոմեքենաներ։
Նշված քվոտայի շրջանակում ներմուծվող մեքենաները կազատվեն ոչ միայն մաքսատուրքից, այլև ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), ինչը կարող է զգալի ազդեցություն ունենալ հայաստանյան ավտոմոբիլային շուկայի վրա՝
• նվազեցնելով էլեկտրոմոբիլների վերջնական գները,
• բարձրացնելով առաջարկի բազմազանությունը,
• և խթանելով էլեկտրական տրանսպորտի հասանելիությունը։
Թեմայի շուրջ զրուցել ենք ենք էլեկտրոմոբիլների շուկայի առաջատար ընկերություններից մեկի ՝Eldrive-ի տնօրեն Աղասի Սիմոնյանի հետ։










































