Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոններն առաջնային նշանակություն ունեն հայագիտության զարգացման գործում. Արթուր Մարտիրոսյան

Լեհաստանի Պոզնան քաղաքում գործող Ադամ Միցկևիչի անվան համալսարանում ավարտվել է հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։

Երկօրյա համաժողովի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ և զեկույցներ՝ նվիրված հայագիտության զարգացման ռազմավարական ուղղություններին, միջազգային գործընկերությունների խորացմանը և ակադեմիական ցանցի ձևավորմանը։

Հայագիտական կենտրոնների ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձառությամբ, քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները, կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ որպես փորձի փոխանակման, համագործակցության և համատեղ նախաձեռնությունների զարգացման արդյունավետ հարթակ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում շեշտել է՝ օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոններն առաջնային նշանակություն ունեն հայագիտության զարգացման գործում՝ քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և մարտահրավերներին համընթաց։

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա համալսարաններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը։ Ներկայում ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է 13 երկրում գործող 15 համալսարանների և գիտական կազմակերպությունների հետ, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի, որոնցում կիրականացվի տարեկան 12 հետազոտական աշխատանք:

Արթուր Մարտիրոսյանը հատուկ ընդգծել է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծման կարևորությունը, որը հնարավորություն կտա միավորել տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների ներուժը, զարգացնել ուսանողների և դասավանդողների ակադեմիական շարժունության մեխանիզմները, ներդնել նորարարական կրթական տեխնոլոգիաներ և ձևավորել հայագիտության ոլորտում միասնական կրթագիտական տարածք։

Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կարևորել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում վերջերս բացված Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով կառույցի դերը Հայաստան-Լեհաստան կրթագիտական և մշակութային համագործակցության խորացման գործում։

ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն իր առցանց զեկույցում ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող հայոց լեզվի թվայնացման քաղաքականությունը՝ ընդգծելով այս գործընթացի նշանակությունը ժամանակակից կրթական միջավայրում և սփյուռքի կրթական համակարգերում հայերենի արդյունավետ դասավանդման տեսանկյունից։ Այս համատեքստում նա, մասնավորապես, անդրադարձել է հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման միջազգայնորեն ընդունված չափորոշիչների մշակման, դրանց հիման վրա լեզվական իմացության մակարդակը հավաստող հայերենի ստուգման ու գնահատման համակարգի ստեղծմանը և ներկայացրել «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը։

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը ներկայացրել է պետական աջակցությամբ իրականացվող հետազոտական ծրագրերը և մեխանիզմները՝ ընդգծելով դրանց դերը գիտական ներուժի զարգացման և հայագիտական հետազոտությունների խթանման գործում։ Նա կոչ է արել հայագիտական կենտրոններին՝ ակտիվորեն մասնակցել նախարարության կողմից հայտարարվող հետազոտական մրցույթներին։

Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են հայագիտական կենտրոնների մի խումբ ներկայացուցիչներ։ Նախարարի հրամանով ԿԳՄՍ նախարարության մեդալով է պարգևատրվել է լեհ անվանի հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը։

Համաժողովն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում