Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ինչո՞ւ հեքիաթ չեն կարդում նաև երկրի նախագահն ու վարչապետը

Վաղը` հոկտեմբերի 7-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Դարձ առ գիրք» փառատոնի շրջանակում կբացվի գրքի տոնավաճառ, որին կմասնակցեն Հրատարակիչների ասոցիացիայի գրեթե բոլոր անդամները` շուրջ 40 հրատարակիչ: Ցուցադրվելու են վերջին երկու տարում Հայաստանում հրատարակված լավագույն գրքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը:

Նրա խոսքով` արդեն Երևանում կազմակերպվել է գրքերի 7 տոնավաճառ, որոնց նպատակը գիրք կարդալու սովորույթը հայերին վերադարձնելն է, քանի որ շատերը տեղյակ էլ չեն նոր հրատարակվող գրքերից: «Գիրքը մարդկանց չի հասնում: Երբ տեսնում, զարմանում են»,- նշեց նա` հույս հայտնելով, որ հաջորդ տարի, կապված Երևանը Գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու փաստի հետ, որևէ բան գոնե կփոխվի:

«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ, ներկայացնելով հոկտեմբերի 20-ին կայանալիք «Պետություն-գրահրատարակչություն-գրախանութ» սեմինար-բանավեճը, նշեց, որ այնտեղ բարձրացվելու է այն հարցը, թե պետությունը, լինելով ամենամեծ գնորդը, ինչո՞ւ է շրջանցում գրախանութները, ինչո՞ւ են Հայաստանում փակում գրախանութները: Նրա խոսքով` այսօր գրողները, թարգմանիչները մեծ խնդիրներ ունեն՝ կապված օրենքի չիմացության հետ: «Թարգամնիչը վերցնում, գիրք է թարգմանում ու գալիս է հրատարակչի մոտ` առանց իմանալու, որ նա իրավունք չուներ թարգմանել այդ գիրքը, մինչև չգնի գիրքը թարգմանելու հեղինակային իրավունքը: Եղել են դեպքեր, երբ հեղինակը հրաժարվում է վաճառել իր հեղինակային իրավունքը»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ Հեքիաթի օրվա շրջանակում հեքիաթ չեն կարդում նաև երկրի նախագահն ու վարչապետը, քանի որ դա նույնպես շատ լուրջ ազդակ կլինի ամբողջ հանրության համար ու իսկապես կլինի «Դարձ առ գիրք», իսկ մեզանում այդ ամենը դրված է մշակույթի նախարարության ուսերին:
«Հանրապետության առաջին դեմքերը պետք է ցույց տան, որ նրանք կապված են գրքի հետ, անգամ եթե կապված չեն, պետք է ցույց տան, որ կապված են»,- ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում