Thursday, 23 07 2026
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մեկնարկը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 4-րդ փուլային նախագիծն է։

Հայտարարության մեջ նաև նշվում է. «Պայմանավորված ծրագրին մասնակցելու մեծ ցանկությամբ և կին սկսնակ գործարարների կողմից ստացված անթիվ նամակներով, այս անգամ ևս նախագծի շահառուները կլինեն սկսնակ կին գործարարները: Նախագիծն ուղղված է Հայաստանում  ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ շահառուներին տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման համար։

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:

Նախագծին աջակցելու նպատակով հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրավիրում է բոլոր հաջողակ, կայացած կանանց և իրենց ընտանիքներին մասնակցելու «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպած բարեգործական ընթրիքին, որը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, Սևանի «Յասաման» ռեստորանում: Տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է յուրաքանչյուր հյուրի համար:

Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված կին գործարարներին, ովքեր կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։ «Միմյանցից ոգեշնչված» նախագծի  հիմքում ընկած է  համոզմունքը, որ բիզնես ոլորտում կայացած կանանց աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել առաջին քայլերն անող կանանց կյանքում՝ ձևավորելով փոխաջակցության, բարեգործության նոր մշակույթ։

Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեին։ Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 7, 2025թ․:

Այն կանայք, ովքեր կցանկանան դառնալ ծրագրի այս փուլի շահառու, մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացին և չափանիշների մասին հայտարարություններին կարող են ծանոթանալ հիմնադրամի առաջիկա հրապարակումներում»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում