Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Սիրիայում բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, 100 մարդ՝ վիրավորվել

Սիրիայի աս-Սուեյդա նահանգում բախումներ են տեղի ունեցել արաբական ցեղախմբերի և դրուզների ինքնապաշտպանական ուժերի միջև, որի հետևանքով առնվազն 30 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 14-ին հայտարարել է աս-Սուեյդա նահանգում զինված հակամարտությունը լուծելու և անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու նպատակով Պաշտպանության նախարարության հետ համակարգմամբ միջամտություն սկսելու մասին:

Հայտարարության մեջ նախարարությունը հաստատել է արյունալի միջադեպերի բոլոր մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրանց իրավասու դատական մարմիններին հանձնելու իր վճռականությունը՝ ապահովելու կայունության վերականգնումը, օրենքի գերակայության ամրապնդումը և նման ողբերգությունների կրկնության կանխումը։

Ներքին գործերի նախարարությունն իր ափսոսանքն է հայտնել վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։

Նախարարությունը շեշտել է անվտանգության ուժերի տեղակայման արագացման և համապարփակ երկխոսություն սկսելու կարևորությունը։

Աս-Սուեյդայի նահանգապետ Մուստաֆա ալ-Բաքուրը կոչ է արել բնակիչներին ցուցաբերել զսպվածություն և արձագանքել ճգնաժամի զսպմանն ուղղված նախաձեռնություններին։

Իր հերթին, դրուզ համայնքի հոգևոր ղեկավարությունը կրկին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, նաև պահանջել է անվտանգություն Դամասկոս-Սուեյդա ճանապարհին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում